Խոսքի զորությունը. ինչի կարող են հանգեցնել «անմաքուր» խոսքերը

«Եվ Աստված ասաց՝ լույս լինի. և լույս եղավ… Ջրերի մեջտեղը հաստատություն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանի… Երկնքի տակի ջրերը մեկտեղ ժողովվեն, և ցամաքը երևա… Երկիրը կանաչ խոտ բուսցնի՝ սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա իր տեսակի պես, որի սերմը իրենում լինի՝ երկրի վրա… Լուսավորներ լինեն երկնքի հաստատությունումը, որ ցերեկը գիշերիցը բաժանեն, և նշանների և ժամանակների, և օրերի և տարիների համար լինեն… Ջրերը եռան կենդանի շունչ ունեցող զեռուններով. և թռչուններ թռչեն երկրի վրա երկնքի հաստատության երեսին… Երկիրը շնչավոր կենդանի հանի իր տեսակի պես, անասուններ և սողուններ և երկրի գազաններ իրենց տեսակի պես։ Եվ ԱՅՆՊԵՍ ԵՂԱՎ» (Ծննդոց 1):

Արարելու համար Աստված արձակում էր խոսքի մեծ զորությունը: Զորություն, որի մասին մենք ձեզ հետ շատ քիչ գիտենք: Բայց եթե ես, օրինակ, չիմանամ, թե ինչպես է գործում երկրի ձգողականության ուժը, դա չի նշանակում, որ այդ ուժը գոյություն չունի: Այն կա: Նույնը կարելի է ասել նաև արտաբերված խոսքի զորության մասին:

Մտածե՞լ ես արդյոք երբևէ, թե ինչ ես խոսում օրվա ընթացքում: Ի՞նչ կա խոսքերիդ մեջ՝ սե՞ր, թե՞ ատելություն, դու արարո՞ւմ ես, թե՞ ոչնչացնում: Հիշիր, ո՛վ մարդ. դու արարված ես Աստծո  պատկերով ու նմանությամբ, իսկ դա էլ նշանակում է, որ քո շուրթերից դուրս եկած խոսքը զորությամբ է օժտված:

Ականջ դրեք, թե ինչպես են այսօր շփվում երիտասարդ տղաներն ու աղջիկները: Դուք, հավանաբար, կնկատեք, որ ամեն սերունդ աճում է՝ մերձավորին սպանելու համար ծառայող գործիքների օգտագործման մեջ հմտանալով: Ոչ հեռու անցյալում սահմանափակվում էինք այս տեսակ կեղծանուններով՝ «հիմար», «գիժ» և այլն: Հիմա ազգը «մեծացել է», եկել է ժամանակը «համբալ», «դաուն», «տխմար» և այլն անվանումների: Եվ դա այն դեպքում, երբ նրանք շփվում են սիրելով: Իսկ արդեն երբ սկսում են վիճել, նրանց բառապաշարին չի դիմանա ոչ մի թերթ անգամ: Որտեղի՞ց է դա: Ինչպե՞ս մենք ձեզ հետ, Աստծուն ու հոգևորը մոռանալով, թույլ տվեցինք մի ամբողջ ազգի՝ ինքնասպան դառնալ:

Վերադառնանք գիտնականների ուսումնասիրություններին:

Ապացուցված է, որ «անմաքուր» բառերը կենդանի բջիջում առաջացնում են մուտացիոն ազդեցություն, որն իր քայքայիչ ներգործությամբ հավասարազոր է ռադիոակտիվ ճառագայթման զորությանը՝ 30 000 ռենտգեն չափով:

Գիտնականներն իրենց փորձերը կատարել են մի բույսի սերմերի վրա, որը կոչվում է արաբիոդոպսիս: Արդյունքում՝ բոլոր սերմերը մահացել են: Բառային մղձավանջ վերապրելով՝ նրանք վերածվել են գենետիկական հրեշների՝ անզոր դառնալով ծրագրավորել առողջ սերնդի զարգացումը: Եվ դրանք ժառանգաբար փոխանցել են բազում հիվանդություններ: Ամեն սերնդի մեջ այդ հիվանդությունները ավելի ծանր ձևով են արտահայտվել: Վերջիվերջո, սերունդը լիովին վերացել է:

Գիտնականներին ավելի շատ զարմացրել էր այն, որ այդ մուտացիոն ազդեցությունը կախված չէր խոսքային ներգործության ուժգնությունից: Այսինքն, ազդեցությունը չէր փոխվում՝ ձայնի բարձրությունից կախված. թե բարձր, թե ցածր ձայնի դեպքում այն նույնն էր:

Երբ բույսերին առաջարկում էին խոսքային նույն հավաքածուն, որով ծնողները խոսում են իրենց երեխաների հետ, բույսի ժառանգական ծրագրերը փոփոխվում էին միանգամից:

Բացատրեմ ավելի պարզ ձևով: Հայրն ու մայրը, ովքեր իրենց կյանքը կործանում են ծխախոտով ու խմիչքով, արդեն իրենց օրգանիզմում կրում են վնասված գենետիկական ծրագիր, որը փոխանցելու են երեխաներին: Բայց դրանից հետո էլ, ընտանեկան վեճերի ժամանակ, որոնց ակամա ականատեսներն են դառնում հենց այդ երեխաները, հայրն ու մայրը շարունակում են կործանել նրանց ԴՆԹ-ն: Այդ կործանումը շարունակվում է մինչ այն պահը, երբ մարդու մեջ արդեն «միանում է» ինքնաոչնչացման ծրագիրը: Այդժամ օգնության են հասնում հարբեցողությունը, ինքնասպանության ցանկությունը, թմրամոլությունը և այլն:

Զարմանալի է, բայց Աստվածաշունչը դեռևս հազարամյակներ առաջ պատմել է ժամանակակից բոլոր այդ բացահայտումների մասին: Բոլոր ժամանակներում արդարների աղոթքները բժշկում էին անհույս հիվանդներին: Սուրբերի օրհնությունները տարածվում էին մարդկանց սերունդների վրա, որոնց հասցեին անեծքներ էին հնչում:

Աստված, Ով բոլոր ժամանակներում մարդուն ազատել է անեծքի կործանարար զորությունից, նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան: Միայն Նա կարող է վերականգնել քեզ, տալ քեզ նոր կյանք և քանդելով անեծքի զորությունը՝ օրհնել քեզ, քո երեխաներին ու թոռներին:

Հիվանդանոցում բժիշկը կօգնի ազատվել ֆիզիկական տկարությունից: Բայց հիշիր՝ ամեն ֆիզիկական կախվածության հետևում կա հոգևոր հիմք: Իսկ այդ տեսակ կախվածությունից ազատողը միայն Աստված է:

Աշխարհը, որ թաղված է չարիքի մեջ, լցված հայհոյանքով ու անեծքով, կար և մնում է մարդու կործանման պատճառը, նման մի «կոճակի», որ ունակ է միացնելու ինքնաոչնչացման ծրագիրը: Իսկ եկեղեցին եղել է, կա և կլինի օրհնության աղբյուր:

Սերգեյ Միրնիյ