Խաղ անելու վերջը

Մի մարդ էր քայլում նորակառույց թաղամասի փողոցով: Շուրջբոլորը փոշի էր, քարեր, հող, ավազ, բետոն, կիսակառույց տներ, շիննյութեր… Հանկարծ հերթական կիսակառույցի բակից նշմարեց մեծ մի շան, որը բարձր հաչալով գալիս էր դեպի իրեն:

Մարդու սիրտը վախից դողաց, սակայն հասնելով բավականին մոտ՝ շունը բախվեց բարձր ցանկապատին, որը ձգվում էր ճանապարհով մեկ:

Հազիվ տղամարդու սիրտը տեղն ընկավ, սակայն վերջինս հումորասեր մարդ էր երևում. որոշեց զվարճանալ՝ ծաղրելով այդ ահռելի շանը: Հենց շունը մի փոքր հանգստացավ ու հեռացավ դեպի բակի խորքը, նա ոտքով ցանկապատին խփեց, ու կենդանին նորից կատաղած հաչալով մոտեցավ նրան՝ նորից բախվելով ցանկապատին:

Այդպես մի քանի անգամ կրկնելով՝ մարդը չէր նկատել, որ ցանկապատը անկյունում վերջանում է, որտեղ կողքի բակի շինարարության արդյունքում մի փոքր բաց հատված կար:

Հերթական անգամ շունը էլ ավելի կատաղած մոտենում է ցանկապատին և… ա՜յ քեզ բան. ցանկապատը ավարտվել էր… տղամարդն ու շունը դեմ դիմաց էին. նրան միջև ոչ մի խանգարող բան չկար. և ոչ ոք այլևս չէր կարող փրկել մարդուն այդ գազազած կենդանուց…

Երբեմն մեր մոտ էլ ծնվում է գայթակղություն՝ նման կերպ ծաղրելու մեղքը, այսպես ասած՝ խաղ անելու մեղքի հետ: Իսկ Խոսքը զգուշացնում է. «Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա» (Ա Պետրոս 5.8):

Անդրեաս Պատց