«Թեև ոչ ոք ինձ հետ չի գնում» (ֆիլմ)

«Թեև ոչ ոք ինձ հետ չի գնում» (ֆիլմ)Ֆիլմը ներկայացված է որպես տատիկի պատմությունը իր թեթևամիտ թոռնիկին:

Թոռնիկը լքում է ամեն բան՝ իր նոր ընկերոջ հետ հեռանալու համար: Ճանապարհին նա գնում է տատիկի մոտ՝ հրաժեշտ տալու: Սակայն, տատիկի պատմությունն այնքան մեծ ազդեցություն է թողնում նրա վրա, որ աղջիկը փոխում է իր մտադրությունները…

Այսպիսով՝ 1951 թվական, պատերազմ Կորեայում:

Էլիզաբեթ Լերոյը վերադառնալով ծննդավայր՝ Ամերիկա՝ որոշում է դասավորել իր անձնական կյանքը: Անսպասելի նա սիրահարվում է տեղի երիտասարդ հովվին: Սակայն հովիվը մեկնում է Կորեա՝ միսիայի, և շուտով լուրեր են հասնում նրա մահվան մասին:

Վաղաժամ մահանում է Էլիզաբեթի հայրը՝ չթողնելով աղջկան ոչինչ:

Էլիզաբեթի կյանքը կտրուկ փոխվում է, բոլոր պլանները ձախողվում են, և նա ստիպված է ամեն բան սկսել նորից:

Ռեժիսոր՝ Արման Մաստրոյաննի:

Դերերում՝ Շերիլ Լեդդ, Էմի Գրաբոու, Դենիզ Գրեյսոն, Դևիդ Նորոնա, Բրեդ Ռոուի, Բրյուս Ուայտց, Միլլի Պերկինս, Էմիլի Հարդի,  Լինդի Նյուտոն: