Սեպտեմբերի 23-ին Կիևում հարյուրավոր քրիստոնյաներ կհավաքվեն՝ Գոհաբանության օր նշելու

Ուկրաինայի բողոքականները այս տարի երկրորդ անգամ կանցկացնեն Գոհաբանության օր՝ Կիևի կենտրոնում. տեղեկացնում է mhn.emmanuil.tv-ին:

Սեպտեմբերի 23-ը՝ Գոհաբանության օրը, կմեկնարկի տոնական ծառայությամբ՝ Ուկրաինայի հոգևոր առաջնորդների մասնակցությամբ: Ծառայության ընթացքում կհնչի հոգևոր և դասական երաժշտություն՝ երգչախմբի և նվագախմբի մասնակցությամբ:

Մեծ վրաններում ներկայացված կլինեն Ուկրաինայում բողոքականների գործունեության ուղղությունները: Երեխաների համար առանձին կանցկացվեն տարատեսակ ծրագրեր՝ վարպետության հատուկ դասերով: Միջոցառումը կեզրափակի «Ուկրաինան շնորհակալ է» համերգով, որտեղ ելույթ կունենան տարբեր երաժշտական մրցույթների հաղթողներ:

Հայտնի է նաև, որ միջոցառումների պատվավոր հյուրերն են լինելու հոլիվուդյան դերասան Սթիվեն Բոլդուինը, բոքսի աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոն, ավետարանիչ Նիք Հոլը և հայտնի բրիտանացի երգիչ ու փառաբանող Մարտին Սմիթը: