Աստվածաշնչյան թանգարանում հայտնվել է Թրամփի անձնական Աստվածաշունչը

ԱՄՆ գործող նախագահի Աստվածաշունչը, որը նա կարդացել է դեռ մանուկ հասակից, որի վրա նաև երդմնակալության արարողության ժամանակ կատարել է իր հանդիսավոր երդումը ժողովրդին, դարձել է թանգարանային ցուցադրանմուշ:

ԱՄՆ-ի մայրաքաղաքում գտնվող Աստվածաշնչյան թանգարանը հանրության համար բացվել է նոյեմբերին և ունի հարյուրավոր աստվածաշնչյան գտածոներ և Աստվածաշնչեր, որոնք պատկանել են պատմական, կրոնական և քաղաքական առաջնորդներին: Հայտարարվել է հավաքածուի համալրման մասին, և այդ գիրքը Թրամփի Աստվածաշուչն է, որը վերջինս նվեր է ստացել մանուկ հասակում իր մորից՝ Մերի Էնից: Աստվածաշունչն ունի գրառում, որը կատարվել է այն օրը, երբ Թրամփը հաստատել է իր հավատքը. տեղեկացնում է The Christian Post-ը:

Երիտասարդ Դոնալդ Թրամփը կիրակնօրյա դպրոցում ուսանելիս հենց այդ Աստվածաշնչով է սովորել:

Մինչ երդմնակալությունը՝ Թրամփը ցուցադրել է իր Աստվածաշունչը 2016թ-ի նախընտրական տեսանյութում՝ շնորհակալություն հայտնվելով ավետարանական հավատքի քրիստոնյաներին իրենց աջակցության համար:

«Իմ մայրն է այս Աստվածաշունչը նվիրել ինձ: Նա ներսում գրել է իմ անունն ու հասցեն, և հիմա ինձ համար այն մեծագույն հարստություն է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ավետարանական հավատքի քրիստոնյաներին: Ես երբեք հուսախաբ չեմ անի ձեզ»,- հայտարարել էր Թրամփը այն տեսանյութի մեջ:

Այժմ հազարավոր մարդիկ կարող են տեսնել Թրամփի Աստվածաշունչը: