«Երբ կանչում է սիրտը» (ֆիլմ)

«Երբ կանչում է սիրտը» (ֆիլմ)Ֆիլմը ներկայացնում է երիտասարդ ուսուցչուհի Էլիզաբեթ Թեթչերի պատմությունը, ով սովոր է շքեղ կյանքին:

Սակայն նրան ուսուցչուհու աշխատանք են առաջարկում մի փոքրիկ գյուղում, որտեղ բացակայում են բոլոր այն հարմարությունները, որոնց սովոր է Էլիզաբեթը դեռ վաղ մանկությունից:

Էլիզաբեթը լի է վճռականությամբ՝ իր ծնողներին ապացուցելու, որ բավականին ուժեղ է, որպեսզի կարողանա ապրել իր սեփական կյանքով՝ միաժամանակ պայքարելով իր իսկ վախերի ու կասկածանքների դեմ:

Ռեժիսոր՝ Մայքլ Լենդոն կրտսեր:

Դերերում՝ Սթիվեն Ամելլ,Մեգգի Գրեյս, Լորի Լաֆլին, Դանիել Շարման, Ջին Սմարթ, Գրեգ Լոսոն: