Շնորհակալություն հայտնեք Աստծուն կերակուրի համար. Ջոյս Մայեր

«Օրհնեցեք Տիրոջը, ով ամեն ազգեր. գովեցեք նրան, ով ամեն ժողովուրդներ։ Որովհետև նրա ողորմությունը զորավոր է մեզ վրա. և Տիրոջ ճշմարտությունը հավիտյան է։ Ալելուիա» (Սաղմոս 117.1-2):

Շնորհակալություն հայտնեք Տիրոջը ձեր սեղանի կերակուրի համար: Եթե դուք հակում ունեք շատ ուտելու, խնդրեք Նրան օգնել ձեզ՝ կանգ առնելու, երբ դուք արդեն կշտացած կլինեք: Տերը ուզում է, որ դուք վայելեք կերակուրը, այլ ոչ թե տանջվեք սրտխառնոցից՝ չափից շատ ուտելու արդյունքում:

Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ այդ ճաշը վերջինը չէ ձեր կյանքում. դուք դեռ կունենաք բազում նախաճաշեր, ճաշեր ու ընթրիքներ: Ուստի շնորհակալություն հայտնեք Աստծուն կերակուրի համար, հաճույք ստացեք՝ այն վայելելուց, առավելություն տվեք առողջ կերակուրին ու դադարեք ուտել անմիջապես կշտանալուց հետո:

Շատ կանայք, հղիանալով, ավելի հետևողական են դառնում իրենց սննդակարգի հանդեպ՝ ընտրելով առողջ սնունդ: Հնարավոր է՝ նրանք այդպես ուշադիր չլինեին առողջ սնունդ ընդունելու հարցում, եթե խոսքը գնար իրենց իսկ մասին, բայց իրենց երեխային առողջ ու օգտակար կերակուրից նրանք չեն ցանկանում զրկել:

Սակայն հիշեք՝ ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճարն է, և անհրաժեշտ է, որ ձեր երեխաներից բացի, հետևեք ձեր առողջությանը նույնպես, որպեսզի Աստված ձեր օգնությամբ կարողանա ծառայել այս աշխարհին: