Նամակներ անծանոթներին

Երբ 24-ամյա Հաննա Բրենչերը տեղափոխվում է Նյու Յորք՝ քոլեջն ավարտելուց հետո, նրա մոտ ընկճախտ է սկսվում: Մեկ օր նա իրեն այնքան միայնակ է զգում, որ ցանկանում է խոսել ինչ-որ մեկի հետ: Եվ ահա վերցնում է գրիչ և թուղթ ու սկսում նամակներ գրել անծանոթ մարդկանց:

Բայց դրանք տխուր նամակներ չէին այն մասին, թե որքան ինքը դժբախտ է: Դրանք պատմում էին երջանիկ մարդկանց մասին, կամ նամակներ էին բարի խոսքերով ու լավ օրվա մաղթանքներով:

Հաննան նամակները թողնում է ողջ քաղաքով մեկ. գրադարանի գրքերում, այգիներում և մետրոյում: Նա սկսում է իրեն ավելի լավ զգալ՝ իմանալով, որ կարող է ինչ-որ մեկի օրը յուրահատուկ դարձնել: Հասկանում է, որ այդպիսով կարող է աշխարհն էլ մի փոքր փոխել դեպի ավելի լավը և բարին:

Զարմանալի է, բայց Հաննայի նախաձեռնությանը միանում են ավելի քան 10 հազար մարդիկ ողջ աշխարհով մեկ: Նրանք գրում են նամակներ միայնակ մարդկանց և ուրախանում, որ այդ օրը աշխարհում գոնե մեկ մարդու համար ուրախության փոքրիկ շող են պարգևել:

Հ.Գ. Օգնելով ուրիշներին՝ հաճախ օգնում ենք հենց ինքներս մեզ: Մեկի օրը լուսավորելով՝ լուսավորում ենք մեր իսկ օրը: Եվ այսպես էլ սկիզբ է առնում բարության ու սիրո շղթան. պատահական չէ, որ այդ շղթան սկսողի մոտ էլ վերադառնում է:

Աղբյուր՝ vzov.ru