Այլևս անհույս հիվանդ չեմ, այլ Աստծո սիրելի զավակը

Վեց տարեկանում հաճախ կրկնվող մրսածության արդյունքում ես թոքերիս հետ կապված խնդիրներ ունեցա: Բժիշկները զգուշացնում էին այն թոքախտի վերածվելու վտանգի մասին: Եվ այդ մտահոգությունները անտեղի չէին: 11 տարեկանում ինձ ախտորոշեցին ծանր բրոնխիտ, 12-ում՝ արդեն թոքախտ: Շունչս սկսում էր կտրվել, երբ մի փոքր վազում էի, անգամ 100 մետր չէի կարողանում վազել: Ուժեղ հազն ու թոքերիս հատվածում ցավը անընդհատ տանջում էին ինձ:

Այնպես ստացվեց, որ պատանեկությանս տարիներին իմ դաստիարակության վրա փողոցն ունեցավ իր վատ ազդեցությունը: Եվ ես հայտնվեցի գաղութում: Այնտեղ մեզ այցելեցին եկեղեցու ծառայողներ, և ես առաջին անգամ լսեցի Բարի Լուրը Հիսուս Քրիստոսի մասին: Այն միանգամից տակնուվրա արեց ներսս: Եվ ես՝ հանցագործս ու հիվանդս, միանգամից Հիսուս Քրիստոսին ընդունեցի իմ սրտի մեջ՝ որպես իմ կյանքի Տեր ու Փրկիչ:

Հենց նույն օրը մի եղբայր աղոթեց իմ բժշկության համար, ու Աստված հրաշք արեց. ես լիովին բժշկվեցի թոքախտից:

Այդ օրվանից այդ սարսափելի հիվանդությունն այլևս երբեք ինձ չի անհանգստացրել, ասես երբեք էլ չէր եղել: Այժմ ես նորմալ վազում եմ՝ առանց որևէ դժվարության, իսկ հազը բոլորովին վերացել է: Մի քանի անգամ հետազոտվել եմ. բժիշկները նույնպես հաստատել են, որ լիովին առողջ եմ:

Ես այլևս այն փողոցային հանցագործը չեմ, այն անհույս հիվանդը չեմ, այլ Աստծո սիրելի զավակը: Նա է իրական բժիշկը իմ կյանքի՝ հոգուս, մտքիս ու մարմնիս: Ես գիտեմ, որ Աստված՝ իմ երկնային Հայրը, միշտ ցանկանում է լավագույնը տալ Իր զավակներին, միայն թե մենք սովորենք ընդունել ու վերցնել դրանք:

Ողջ փառքն ու պատիվը միայն Նրան՝ մեր Տեր Հիսուսին:

Ալեքսանդր Ս.