«Ժամանակը փոխող» (ֆիլմ)

«Ժամանակը փոխող» (ֆիլմ)Պրոֆեսոր և Աստվածաշնչի գիտակ Ռասսել Կառլայլը մի աշխատություն է գրում, ինչը բարձր գնահատականի է արժանանում գործընկերների կողմից: Այն կոչվում է «Փոփոխվող ժամանակներ»: Նրա գործընկեր դոկտոր Անդերսոնը պնդում է նույնիսկ, որ Կառլայլի գրքի որոշ հատվածներ և մտքեր ինքնաբերաբար կարող են փոխել պատմության ընթացքը:

Նա պրոֆեսորին ցույց է տալիս իր «ժամանակի մեքենան» և առաջարկում ճանապարհորդություն կատարել դեպի ապագա՝ մոտ հարյուր տարով: Այդպես նա իր սեփական աչքերով կկարողանար տեսնել սեփական գրվածքների հետևանքները: Ահա այսպես պրոֆեսոր Կառլայլն ուղևորվում է դեպի ապագա…

Ռեժիսոր՝ Ռիչ Կրիստիանո:
Դերերում՝ Դ. Դեվիդ Մորին, Գեվին Մակլաուդ, Հել Լինդեն, Ջենիֆեր Օնիլ: