Եթե ապստամբները հաղթեին, նրանք կկործանվեին. Քլայվ Լյուիս

Եթե ծնողների հանդեպ պարտքը հին նախապաշարմունք է, ուրեմն մենք պարտավոր ենք համարել նախապաշարմունք նաև պարտքը երեխաների հանդեպ:

Եթե արդարությունը հնացել է, ուրեմն հնացել է և հայրենասիրությունը:

Եթե մենք աճել ենք այնքան, որ անցել ենք ամուսնական հավատարմության վրայով, ուրեմն աճել ենք այնքան, որ պետք է անցնենք նաև գիտական հետաքրքրասիրության վրայով:

Գաղափարախոսությունների ապստամբությունը ավանդական արժեքների դեմ նույնն է, ինչ ճյուղերի ապստամբությունը ծառի բնի դեմ. եթե ապստամբները հաղթեին, նրանք կկործանվեին:

Մարդը չի կարող ստեղծել նոր արժեք, ինչպես որ չի կարող ստեղծել նոր, չխառնված գույն կամ նոր արև:

Հատված «Մարդը չեղյալ է հայտարարվում» գրքից