Մի քանի պատճառ, թե ինչու ես չեմ լվացվում

(Այն մարդկանց մասին, ովքեր բացատրում են, թե ինչու եկեղեցի չեն գնում):

Մի քահանա, հոգնելով մարդկանցից լսել հերթական արդարացումները, թե ինչու նրանք եկեղեցի չեն հաճախում, գրում է հետևյալը.

Մի քանի պատճառ, թե ինչու ես չեմ լվացվում.

  1. Որովհետև ինձ մանուկ հասակում ստիպել են լվացվել:
  2. Որովհետև ինձ մանուկ հասակում չեն սովորեցրել լվացվել:
  3. Որովհետև մարդիկ, ովքեր լվացվում են՝ երկերեսանի են, նրանք մտածում են, թե ավելի մաքուր են, քան ուրիշները:
  4. Որովհետև չեմ կարողանում որոշել, թե որ օճառն է ավելի լավը:
  5. Մի ժամանակ լվացվում էի, բայց հետո դա ինձ հոգնեցրեց:
  6. Ես լվացվում եմ միայն մեծ տոների ժամանակ, օրինակ՝ Սուրբ Ծննդյան կամ Հարության տոնի օրերին:
  7. Որովհետև ոչ ոք իմ ընկերներից չի լվացվում:
  8. Կսկսեմ լվացվել, երբ կլինեմ ծեր ու կեղտոտ:
  9. Ես ժամանակ չունեմ լվացվելու:
  10. Որովհետև ձմռանը ջուրը շատ սառն է, իսկ ամռանը՝ շատ տաք:
  11. Չեմ ուզում, որ իմ հաշվին գումար վաստակեն օճառ արտադրողները:
  12. Ես հոգու խորքում լվացվում եմ:
  13. Բոլոր պատերազմները աշխարհում օճառի համար են:
  14. Օճառի բոլոր տեսակները ունեն իրենց թերությունները:
  15. Գիտությունը դեռ անցյալ դարում է ապացուցել, որ անգամ ամենաիդեալական օճառը չի կարող անհետացնել կեղտի բոլոր մոլեկուլները:
  16. Երեխային չպետք է մանկուց սովորեցնել լվացվել: Կմեծանա՝ ինքը կհասկանա ու կորոշի՝ լվացվի՞, թե՞ ոչ, և եթե լվացվի՝ ապա ինչ օճառով:

Անդրեյ Կուրաև