Աստծո տված տաղանդները

– Ես չեմ կարող հասկանալ. ինչպե՞ս են մարդիկ կարողանում օգտագործել իրենց տաղանդները շահադիտական նպատակներով, կամ էլ՝ ավելի վատ՝ ինչ-որ չար նպատակներով,- ասում է բարկացած աշակերտը իր ուսուցչին:- Օրինակ, տաղանդավոր գիտնականները զենք են ստեղծում, նկարիչները մերկ կանանց են նկարում, երգիչները երգում են այնպիսի երգեր, որոնք տհաճ են Աստծուն:

– Իսկ դու ինքդ միշտ նպատակայի՞ն ես օգտագործում քո տաղանդներն ու պարգևները,- ի պատասխան՝ հարցնում է նրան ուսուցիչը:

– Բայց Աստված ինձ չի շնորհել որևէ տաղանդ,- պատասխանում է աշակերտը:- Այ, եթե ես այդ պարգևներից մեկը գոնե ունենայի, այնքա՜ն բարիք կգործեի:

– Անշնորհակալ, մի՞ թե Աստված քեզ չի շնորհել գեղեցիկը տեսնելու պարգևը, իսկ դու, փոխանակ վայելես այն, մարդկանց մեջ փնտրում ես թերություններ ու քննադատում ես նրանց: Դու ունես խոսելու պարգև, բայց օրհնության ու գոհության խոսքերի փոխարեն՝ ավելի հաճախ քո շուրթերից հնչում են մեղադրանք ու բամբասանք: Աստված տվել է քեզ սիրելու ու ներելու շնորհ, բայց որքա՜ն հաճախ ես դու ուղղակի փակում քո սիրտը՝ թույլ չտալով ինքդ քեզ՝ սիրել ու ներել, փոխարենը բարկանում ու վիրավորվում ես: Դու ստացել ես նաև բարին գործելու ունակություն, բայց քո արարքները երբեմն շրջապատին ցավ ու տառապանք են պատճառում:

Դրա համար էլ մինչև ուրիշներին մեղադրելը՝ նախ սովորիր գնահատել ու ճիշտ օգտագործել այն պարգևները, որոնք դու ինքդ ունես,- ավելացնում է ուսուցիչը:

Սերգեյ Շեպել