Երազանք Աստծուց. Գարրի Ուիլքերսոն

Ծննդոց 37.5-ում գրված է. «Եվ Հովսեփը մի երազ տեսավ»: Աստված Հովսեփի հետ անմիջականորեն խոսում է երազում: Եվ Հովսեփը չի հրաժարվում, այլ թույլ է տալիս երազանքին աստվածային ցանկությունը վառել իր սրտում: «Երազանք» բառը Աստվածաշնչում կա 113 անգամ, որոնցից 30-ը կապված է Հովսեփի հետ:

Եվ Խոսքը շարունակվում է այսպես. «և իր եղբայրներին պատմեց. և նրանք ավելի ատեցին նրան» (Ծննդոց 37.5): Մեզնից շատերը ամաչում են խոսել երազանքի մասին, որը Աստված դրել է մեր սրտերում: Մասնակիորեն այդ ամոթը գալիս է մարդկանց կարծիքներից վախենալուց: Բայց քանի դեռ մենք չենք խոսում մեր բարեպաշտ ձգտումների մասին, դրանք երբեք չեն իրականանա: Երազանքի մասին խոսելը հավատքի քայլ է:

Տարիներ շարունակ ես երազում էի ունենալ այնպիսի եկեղեցի, ինչպիսին «Springs Church»-ն է, բայց իմ երազանքի մասին խոսելիս՝ ես տեսնում էի մարդկանց աչքերի մեջ տարակուսանք: Ես այդ ժամանակ մի փոքրիկ եկեղեցու հովիվ էի, ու ինձ համար ավելի հեշտ էր նույնպես ընկնել մարդկանց այդ կասկածների մեջ, քան շարունակել միայնակ հավատալ իմ երազանքին: Բայց, փառք Աստծուն, այդ Սուրբ Հոգին էր ինձ կոչ անում շարունակել ասել «այո», այդ երազանքը Աստված էր դրել իմ մեջ: Նրան վստահել՝ նշանակում էր երազանքը իրականության վերածել:

Չի կարելի թույլ տալ Աստծուց եկած երազանքը ոչնչացնել: Հովսեփը կարող էր դա անել` մեղք գործելով, երբ Պետափրեսի կինը փորձում էր գայթակղել իրեն: Բայց երբ դուք ապրում եք Աստծո համար, կանեք ամեն բան, որպեսզի չվիրավորեք Աստծուն: Հովսեփի խոհեմությունը, երբ նա խոսեց բարեպաշտության, սրբության մասին («ես ինչպե՞ս գործեմ այս մեծ չարությունը և Աստծո դեմ մեղանչեմ» (Ծննդոց 39.9)),Պետափրեսի կնոջը հասցրեց կատաղության:

Եկել է ժամանակը երազանքի հետևից գնալու, որը ձեզ վաղուց տվել է Աստված: Եթե դուք մնացել եք փոսում մխրճված, նայեք դրան՝ որպես մի փորձություն, որը կառուցվում է՝ որպես պատվավոր հիմք՝ Աստծուն ծառայելու համար:

Վախենո՞ւմ եք արդյոք դուք երազել: Խնդրեք Աստծուն՝ փոխել ձեր վախը հավատքի: Վստահեք Նրան, Նա կբերի ու կհասցնի ձեզ նշանակված վայր՝ չնայած ձեր ստացած սպիերին: Մի գուցե դուք վախենում եք, որ երկար ժամանակ մե՞ղք եք գործել: Հիշեք Նրա խոստումը՝ գնալու ու գտնելու ցանկացած մոլորված գառնուկի:

Աստված ցանկանում է ընդունել յուրաքանչյուր մեղավորի հավատքի կյանքի մեջ: Նա կհանի ցանկացածին փոսի միջից, ով կվստահի Իրեն: Թող ոչինչ հետ չպահի ձեզ Աստծո մեծ ու բարձր կոչումից: Նա ցանկանում է ձեզ անցկացնել մի ճանապարհով, որը կբերի փառք Իր անվանը: