«Տիրոջը զզվելի են ամեն գոռոզամիտները». Աստվածաշնչյան համարներ

«Ես ամբարիշտը տեսա գոռոզ և տեղը հաստատ՝ ինչպես լայնատարած դալար ծառ.բայց մին էլ անցնելիս՝ ահա չկար նա. ման եկա նրան, և չգտնվեցավ» (Սաղմոս 37.35-36):

«Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առյուծի պես ման է գալիս և որոնում է, թե որին կուլ տա» (Ա Պետրոս 5.8):

«Տիրոջը զզվելի են ամեն գոռոզամիտները. անշո՜ւշտ որ նրանք անմեղ չեն համարվելու» (Առակաց 16.5):

«Եվ որ հայտնությունների առավելությամբը չհպարտանամ՝ մարմնիս համար խայթ տրվեցավ ինձ՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռունցքով ծեծի, որ չգոռոզանամ» (Բ Կորնթացիս 12.7):

«Ներկա աշխարհիս հարուստներին պատվիրիր, որ չգոռոզանան, և ոչ էլ ունայն մեծության վրա հույս դնեն, այլ կենդանի Աստծո վրա որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար» (Ա Տիմոթեոս 6.17):

«Տեր, իմ սիրտը չի գոռոզանում և իմ աչքերը չեն բարձրանում. և ես չեմ գնում մեծամեծ բաների մեջ, և ոչ այն բաների մեջ, որ ինձանից բարձր են» (Սաղմոս 131.1):

«Սերը երկայնամիտ է՝ քաղցր է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում» (Ա Կորնթացիս 13.4):

«Եվ ամեն բարձրություն՝ որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ. և գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10.5):

«Ահա նա գոռոզացել է, նրա հոգին ուղիղ չէ իրենում, բայց արդարը իր հավատքովը պիտի ապրի» (Ամբակում 2.4):

«Որովհետև ահա գալիս է այն օրը, որ վառված է թոնիրի պես, և բոլոր գոռոզներն ու չարագործները հարդի պես են լինելու. և նրանց պետք է այրի այն եկող օրը, ասում է Զորաց Տերը, որ նրանց համար արմատ և ոստ պիտի չթողնի» (Մաղաքիա 4.1):

«Հիմարի բերանումը գոռոզության գավազան կա, բայց իմաստունների շրթունքները պահում են նրանց» (Առակաց 14.3):

«Կորուստից առաջ գնում է գոռոզությունը, և կործանումից առաջ՝ ամբարտավան հոգին» (Առակաց 16.18):

«Եվ ես պիտի պատժեմ աշխարհքը չարության համար, և ամբարիշտներին՝ իրենց անօրենության համար, և պիտի դադարեցնեմ հպարտների ամբարտավանությունը, և բռնավորների գոռոզությունը պիտի ցածացնեմ» (Եսայի 13.11):

«Թող պապանձվեն սուտ շրթունքները՝ որ արդարին հակառակ անամոթություն են խոսում գոռոզությունով և անարգությունով» (Սաղմոս 31.18):