Սեպտեմբերի 11-ի արյունալի ողբերգության միակ վկան

Սեպտեմբերի 11«9/11» հանձնաժողովը, որ զբաղվում է սեպտեմբերի 11-ի արյունալի ողբերգության դեպքի քննությամբ, Սթենլի Փրայմնաթին համարել է միակ կենդանի մնացած վկան այն մարդկանցից, ովքեր գտնվել են Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքում` ահաբեկիչների հարձակման ժամանակ:

Սթենլի Փրայմնաթը ծնվել է Հայանում: Դեռ մանկուց մայրը ստիպել է նրան իր հետ եկեղեցի հաճախել, սակայն տղան չի ցանկացել և հրաժարվել է: Բայց, երբ տեղափոխվել է Ամերիկա` ապաշխարել է և տարիներ անց ամուսնանալով հովվի դստեր հետ՝ իր մասնագիտական ուղին է սկսել «Ֆուջի Բանկում»:

Իր հմտությունների շնորհիվ Սթենլին շատ արագ հասարակ ծառայողից դարձել է փոխնախագահի օգնական և սկսել վարել բանկային բոլոր գործարքները, որոնք իրականացվել են Առևտրի համաշխարհային կենտրոնի 81-րդ հարկում:

Սթենլիի վկայությամբ` իր աշխատավայրում քրիստոնյաները մեծ թիվ չեն կազմել, շատերը եղել են բուդդիստներ, բայց վերջինս միշտ փորձել է խոսել Աստծո մասին:

Եվ ահա, երբ սեպտեմբերի 11-ին ահաբեկչական ինքնաթիռներից մեկը բախվում է հյուսիսային աշտարակին, Փրայմնաթն այդ ժամանակ վերելակով բարձրանալիս է լինում և չի տեսնում ու չի լսում ոչինչ:

Նա պատմում է, որ երբ աշխատասենյակ է մտել, լսել է հեռախոսազանգերի տարափ և, նայելով պատուհանին, տեսել, որ  հյուսիսային աշտարակը ցնցվում է:

Սեպտեմբերի 11Երբ փորձել է հեռանալ շենքից, պահակները կանգնեցրել են` ասելով, որ շենքը անվնաս է և տարհանում չի լինելու:

Վերադառնալով սենյակ՝ պատասխանել է մի հեռախոսազանգի. զանգահարողը Չիկագոյից է եղել, ով անհանգստացած բղավել է. «Սթե՛ն, արագ հեռացի՛ր շենքից: Արա՛գ»:

Եվ այդ պահին Սթենը նկատել է, որ պատուհանից այն կողմ իրեն է մոտենում մի հսկա ինքնաթիռ:

Փրայմնաթը պատմում է, որ այդ պահին միայն ասել է. «Աստվա՛ծ, ես ոչինչ չեմ կարող անել, միայն Դո՛ւ կարող ես»:

Այս ասելով՝ նա մտել է գրասեղանի տակ:

Ինքնաթիռն անհավանական ուժգնությամբ բախվել է շենքին և թևի ներքևի մասը հատել է Փրայմնաթի գրասենյակը՝  կանգ առնելով նրանից  յոթ մետր հեռավորության վրա:

Սթենլի Փրայմնաթը պատմում է. «Աշխատասենյակի պատերը քանդված էին, տեղ-տեղ առաստաղը փուլ էր եկել, պահպանվել էր միայն սեղանը, որի տակ ես էի թաքնված: Ես վախենում էի դուրս գալ իմ թաքստոցից` մտածելով, որ առաստաղը փուլ կգա գլխիս: Միայն ասում էի. «Պարզապես հրաշք է: Աստված պահպանեց ինձ Իր թևերի ծածկոցի տակ»… Մինչդեռ չգիտեի, որ ամենադժվարը դեռ առջևում է. շուտով հարավային շենքը փուլ եկավ, բայց ինքնաթիռը փակել էր դուրս գալու ելքը:

Հուսահատությունը կրկին պատեց ինձ, և ես սկսեցի աղոթել. «Տե՛ր, ինձ օգնություն ուղարկիր: Ես չեմ ցանկանում մահանալ: Ի՞նչ է լինելու կնոջս ու երեխաներիս հետ»:

Այդ պահին ձայնս լսեց Բրայան Կլարքը, ով ղեկավարում էր հակահրդեհային տեխնիկան: Նա մոտեցավ իմ աշխատասենյակին, բայց ես խլացել էի. միայն լապտերի լույսն օգնեց ինձ մոտենալ նրան:

Դժվարությամբ անցնելով երեք աշխատասենյակներով` հայտնվեցի պատի մոտ, որի մյուս կողմում կանգնած էր Բրայանը: Այլ ելք չկար. ես պետք է թռչեի պատի վրայով: Մարմինս ամբողջությամբ վնասված էր, կապտած…

Սեպտեմբեր 11Թռիչքիս պատճառով առաստաղը քանդվեց, իսկ երբ փորձեցի գլուխս պաշտպանել թափվող փլատակներից, երկու մեխ ծակեցին ձեռքերս: Դժվարությամբ ազատվեցի մեխերից, այնուհետև թռչեցի այնպես, որ Բրայանը կարողացավ բռնել ինձ:

Երբ հեռանում էինք շենքից, ականատես էինք լինում սարսափելի տեսարանների. չեմ մոռանա մի երիտասարդի, ով կիսամեռ աղերսում էր, որ իր կնոջը փոխանցեմ, որ շատ սիրում է նրան:

…Երկուսով հաջողությամբ հասանք առաջին հարկ, այնուհետ տեսանք, թե ինչպես հարավային աշտարակը փուլ եկավ:

Րոպեներ անց ընտանիքիս գրկում էի: Կինս ինձ մահացած էր կարծում:

«Դու կրակի հնոցով անցար, ինչպես Դանիելի ընկերները,- մեծ ուրախությամբ և հուզմունքով ասում էր նա,- համոզված եմ, որ Աստված մաքրել է քեզ ամեն չար բաներից»:

Ես չգիտեմ, թե ինչու Աստված երբեմն չի պատասխանում մեր աղոթքներին, սակայն այդ օրը` հարավային աշտարակում, Նա պատասխանեց գերբնական կերպով:

Այս դեպքից ավելի ուշ մենք իմացանք, որ վերջին պահին ինքնաթիռը մի փոքր շեղվել է իր նախնական ուղղուց և փրկել իմ կյանքը:

Ես հավատում եմ, որ դա կատարվել է իմ և կնոջս աղոթքների շնորհիվ: