Սեպտեմբերի 11-ը` քրիստոնեության պատմության մեջ

Սեպտեմբերի 11-ը` քրիստոնեության պատմության մեջԼյուդվիգ Լանդգրաֆը միշտ հիացմունքով էր ունկնդրում կնոջ խոսքերը. «Մենք կարող ենք Աստծուն ավելի լավ ծառայել, եթե այսքան հարուստ չլինենք: 7 ամրոց ունենալու փոխարեն մեզ պետք է ընդամենը մի գութանավար հող և մի քանի հարյուր ոչխար»:

Հունգարիայում Էլիզաբեթը բավական հայտնի էր իր «սուրբ գործերով», թեև ամուսինն էլ պակաս «սուրբ» չէր: Նա ոչ միայն աջակցում էր կնոջը բարեգործական աշխատանքներում, այլև ինքն էլ էր ձեռնարկում բարի գործեր:

Լյուդվիգը (կամ Լուիսը) հատկապես մտահոգվում էր արդարության համար:

Շատերն Էլիզաբեթին չափազանց կրոնավոր էին համարում, սակայն Լուիսին դուր էր գալիս նրա սրբությունը:

Էլիզաբեթը ևս քնքշորեն սիրում և կարոտում էր ամուսնուն, երբ հեռվում էր գտնվում: 1220-ական թթ-ի խիստ ձմռանը մարդիկ մեծ դժվարությամբ էին գոյատևում՝ ողջ մնալու համար նույնիսկ ուտելով ծառի կեղևներ: Էլիզաբեթը սնունդ հայթայթելու ուղիներ է գտնում և կերակրում սովյալներին: Լյուդվիգի վերադարձից հետո գանձապետը բողոքում է նրա «անմիտ շռայլության համար»:

Որպես պաշտպանություն՝ Էլիզաբեթն ասում է. «Ես Աստծուն տվել եմ այն, ինչ Իրենն է, և Աստված պահել է մեզ համար այն, ինչ մերն է»:

1227թ-ին Լյուդվիգը մեկնում է արշավանքի: Էլիզաբեթը զգում էր, որ ամուսինն այլևս չի վերադառնա: Այդպես էլ լինում է: Իտալիայում Լյուդվիգը վարակվում է մալարիայով: Մահվան մահճում նրան թվում էր, թե սենյակը լի է աղավնիներով. «Ես պետք է թռչեմ այս սպիտակ աղավնիների հետ»,- ասում էր նա:

Չնայած նրան, որ պաշտոնապես Լյուդվիգը երբեք «սուրբ» չկոչվեց, սակայն նրան շարունակում են հիշել այս օրը՝ սեպտեմբերի 11-ին:

Աղբյուր՝ christianity.com