Քրիստոսի սկզբունքներին հնազանդ կյանք. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Քրիստոսի սկզբունքներին հնազանդ կյանք. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանԱստված մարդկանց բաժանում է երկու խմբի՝ Իր Որդուն հավատացողների և Իր Որդուն չհնազանդվողների: Առաջինների համար պատրաստված է հավիտենական կյանքը, իսկ երկրորդների համար՝ Աստծո բարկության հարվածներն ու հավիտենական տանջանքը:

Ոչ ոք իրավունք չունի փոխելու Ավետարանի ճշմարտությունները: Ոչ ոք չի կարող Ավետարանից հեռացնել Աստծո բարկության իրողությունը:

Քրիստոնեությունը այսինչ բանն անելը կամ չանելը չէ, այլ Քրիստոսի սկզբունքներին հնազանդ կյանքը:

Աստծո Խոսքն ասում է, որ փրկությունը մոտ է Տիրոջից վախեցողների համար: Եթե մարդը չունի Աստծո վախը, ապա նա, վաղ թե ուշ, վերադառնալու է իր նախկին հիմարություններին՝ այն մեղքերին ու պղծություններին, որոնցից Տերը մի օր ազատել էր նրան:

Աստծո բարկությունը երբեք չի գալիս Իր հավատարիմ ժողովրդի վրա: Այն գալիս է Աստծուն մերժողների, Նրան ուրացողների և Նրա Խոսքին անհնազանդների վրա: Իսկ եթե հավատացյալ մարդն իրեն տեսնում է նշված դասակարգի մարդկանց շարքում, ապա պետք է հնարավորինս արագ փախչի այդ իրողությունից՝ դարձի գա և ապաշխարի: