Նա, Ով հասկանում է

Ջոն Բաբլերը Տեխասի ոստիկանության և հրշեջների բաժանմունքի հոգևոր տեսուչն է: Իր քսաներկու շաբաթվա արձակուրդի ընթացքում նա հաճախեց ոստիկանական ակադեմիա՝ մարզվելու, որպեսզի ավելի լավ հասկանա, թե ոստիկանները ինչ դժվարությունների են դիմագրավում:

Մարզվող ոստիկանների հետ ժամանակ անցկացնելով ու սովորելով մասնագիտության դժվար մարտահրավերները՝ Բաբլերը ունեցավ նոր ըմբռնում խոնարհության ու կյանքի մասին:

Նա հետո ավելի ազդու խորհրդատու դարձավ այն ոստիկանների համար, ովքեր կորստի և զգացական ճնշումների էին երթարկվում:

Գիտենք, որ Աստված հասկանում է մեզ դիմագրաված վիճակները, որովհետև Նա է մեզ ստեղծել ու տեսնում է ամեն բան, որ կատարվում է մեզ հետ: Նաև գիտենք, որ Նա հասկանում է, քանի որ Ինքն էլ է աշխարհ եկել ու որպես մարդ արարած ունեցել կյանքի փորձառությունը:

Նա «մարմին եղավ ու մեր մեջ բնակվեց» Հիսուս Քրիստոսի անձի միջոցով (Հովհաննես 1.14):

Հիսուսի երկրային կյանքը պարունակում էր զանազան դժվարություններ: Նա զգաց արևի կիզիչ տաքությունը, անոթի ստամոքսի ցավը ու անտուն լինելու անորոշ վիճակը…

Զգացական դաշտում նա տոկաց անհամաձայնության բոլոր պրկումների դիմաց, մատնվեց սրտաճմլումի և շարունակական բռնության սպառնալիքին…

Հիսուսը սքանչելի խորհրդական է, Ով համբերությամբ լսում է մեր մտահոգությունները հոգատար հոգով (Եսայի 9.6): Նա միակն է, որ կարող է ասել. «Ես այդ ամենի միջով անցել եմ ու հասկանում եմ»:

Աստված հասկանում է առանց բացառության բոլոր պայքարները, որոնց դիմագրավում ենք: