Հաննա Մուր. կին, ով մեծ ազդեցություն ունեցավ իր ժամանակաշրջանում

Հաննա Մուր. կին, ով մեծ ազդեցություն ունեցավ իր ժամանակաշրջանում1833թ-ի այս օրը՝ սեպտեմբերի 7-ին, մահացել է Հաննա Մուրը` կին, ով մեծ ազդեցություն ուներ իր ժամանակաշրջանում և մեծ ձեռքբերումների էր հասել:

Նրա ընկերներից էին Սեմուել Ջոնսոնը, Ուիլիամ Ուիլբերֆորսը, Ջոն Նյուտոնը և այլք:

Վաղ հասակից Հաննան ակտիվ կյանքով էր ապրում. կապ ուներ ժամանակի նշանավոր մարդկանց հետ և յուրաքանչյուր տոնակատարության  մասնակից էր:

Սակայն Ջոն Նյուտոնի և Ուիլյամ Ուիլբերֆորսի հետ ընկերությունը նրա միտքն ու էներգիան ուղղում է դեպի ավելի հոգևոր արժեքներ. շատ չանցած՝  նա  քրիստոնյա է դառնում:

Հետագայում Հաննան միայն կրոնական և դաստիարակչական տրակտատներ է գրում: Հասուն տարիքում նա իր ողջ ուժերը ներդնում է բիզնեսի բնագավառում և հիմնում կիրակնօրյա դպրոցներ: Այստեղ, բացի Աստվածաշնչից, սովորեցնում էին նաև ընթերցանություն, այգեգործություն, խոհարարություն, անձնական հիգիենա, կարուձև և քաղաքացիական առաքինություն:

Ցածր դասի կրթությամբ զբաղվելուց բացի, Հաննան պայքարում էր արդարության համար և նույնիսկ հասնում է նրան, որ  հանապազօրյա հացի քաշի մեջ չխաբվեն մարդիկ:

Իր կյանքի վերջում այս փոթորկալից կյանքով ապրող տիկինն արդեն տկարանում է:  Բայց իր կենսուրախության, իմաստության ու բարեգործության շնորհիվ մշտապես վայելում էր նոր սերնդի սերն ու համակրանքը: 1833թ-ի այս օրը՝ սեպտեմբերի 7-ին, նա խաղաղությամբ ննջում է՝ թողնելով 30.000 ֆունտ ստերլինգ եկեղեցիների և բարեգործության համար:

Աղբյուր՝ christianity.com