Միշտ էլ կգտնվի մեկը, ում համար ավելի դժվար է. Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, այսօր ես ուզում եմ հրավիրել ձեզ միանալ ինձ այս աղոթքով. «Տե՛ր, օգնիր ինձ, խնդրում եմ, լինելու նրբանկատ մարդկանց հանդեպ: Ես չեմ ուզում մտածել միայն իմ մասին ու իմ խնդիրների մասին, ես ուզում եմ նկատել խնդիրները այն մարդկանց, ովքեր կարիք ունեն օգնության ու աղոթքի:

Սո՛ւրբ Հոգի, օգնիր ինձ տեսնելու, երբ իրոք մարդը ինչ-որ բանով անհանգստացած է, թեկուզ որ նա ցանկանում է դա թաքցնել: Տուր ինձ իմաստություն՝ մարդկանց հետ շփման մեջ, ովքեր կարիք ունեն օգնության ձեռքի ու քաջալերման: Հիսուսի անունով: Ամեն»:

Մտածեք… ո՞ւմ դուք այսօր կարող եք բարձրացնել: Հավատացեք, ձեր կողքին միշտ էլ կգտնվի մեկը, ում համար հիմա ավելի դժվար է, ով ավելի մեծ կարիքի մեջ է, քան դուք:

Ընկերնե՛ր, մի տրվեք ինքնախղճահարմանը: Ոգեշնչեք ինչ-որ մեկին այսօր և կիսվեք ձեր վկայությամբ…