Սկզբունքներ, որոնց հետևում էր Հիսուսը

http://ieshua.org/7-printsipov-kotorym-sledoval-iisus-dlya-dostizheniya-tseli.htm Հիսուսը մեկն էր, ով ուներ այնպիսի նպատակաուղղված կյանք, ինչպիսին աշխարհը երբեք նախկինում չէր տեսել:

Նա ապրում էր Սուրբ Գրքի համաձայն, որովհետև Ինքը հենց Կենդանի Խոսքն էր (Հովհաննես 1.1):

  1. Նա հարցեր էր տալիս:

Կարևոր կենսական հարցերին պարզապես պատասխան տալու փոխարեն Հիսուսը ցույց տվեց, որ սովորեցնելու լավագույն միջոցը հարցեր տալն է:

Ըստ էության՝ Նա տվեց ավելի քան երեք հարյուր հարցեր և պատասխանեց ընդամենը երեք հարցի: Մարդիկ հարցերի պատասխանելով՝  ցույց են տալիս, թե ինչ գիտեն և ինչ կա իրենց սրտում:

  1. Նա ուներ նպատակներ և ծրագրեր:

Հիսուսն Իր ծառայությունը սկսեց Իր առաքելության հռչակմամբ (Ղուկաս 4.18): Նա Իր առջև ուներ խնդիրներ և նպատակներ, որոնք օգնում էին Իրեն իրականացնելու Իր նախասահմանությունն ու առաքելությունը:

Եթե մարդը չունի տեսիլք, նա չի իմանա իր վերջնական նախասահմանությունը:

  1. Նա իր ժամանակը տալիս էր նրանց, ովքեր պտուղ էին բերում:

Հիսուսը սովորեցնում էր մեծ բազմություններին, բայց Իր ժամանակի մեծ մասը նվիրում 12 աշակերտներին: Նա գիտեր, որ արդյունքը ավելի մեծ կլինի մի քանի հոգուն նվիրվելուց, քան մեծ քանակի վրա կենտրոնանալուց: Եվ այդպես էլ եղավ:

  1. Նա ընդդիմանում էր արտաքին կրոնավորությանը:

Հիսուսը դեմ էր մակերեսային կրոնին, և Նա քննադատում էր կրոնական առաջնորդներին, ովքեր իրենց Հոր սիրտը սխալ կերպ էին ներկայացնում: Նա նաև սովորեցնում էր, որ կրոնական ավանդույթները խանգարում են Աստծո Խոսքին:

  1. Նա առաջնորդվում էր գթասրտությամբ:

Հիսուսը չէր բժշկում Իր իշխանությունը ցույց տալու համար, այլ որովհետև գթասրտությամբ էր առաջնորդվում. «Հիսուսն էլ գթալով ձեռքը մեկնեց, նրան դիպավ և ասաց նրան. կամենում եմ՝ սրբվիր» (Մարկոս 1.41): Ցանկացած առաջնորդ, ով չունի սեր մարդկանց հանդեպ, չի ունենա առաջընթաց՝ մարդկանց ծառայելու գործում:

  1. Նա կամենում էր ու պատրաստ էր մահանալ Իր նպատակի համար:

Կյանքն իմաստ չունի, եթե նրա սահմաններից դուրս չկա նպատակ, որի համար պատրաստ եք մեռնել: Հիսուսը ոչ թե պարզապես հավատում էր Իր առաքելությանը, այլև պատրաստ էր Իր կյանքը դնել այն կատարելու համար: Այս է պատճառը, որ Նա կարող էր ոգեշնչել Իր հետևորդներին այդպիսին լինելու, այնպես, որ առաքյալներից գրեթե բոլորը նահատակի մահ ունեցան:

Իրապես վաղ շրջանի եկեղեցու սերմը եղավ առաջին և երկրորդ դարերի եկեղեցիների արյունը:

Անգամ այսօր՝ երկու հազար տարի անց, Քրիստոսի հազարավոր հետևորդներ շարունակում են մահանալ Հիսուսի համար, ինչն էլ հենց հիմնական պատճառն է, թե ինչու քրիստոնեությունը դարձել է մեծագույն և առավել նշանակալի շարժում համաշխարհային պատմության մեջ:

Ջոզեֆ Մատտերա

Հ.Գ. Եվս մեկ կարևոր սկզբունք՝ Նա միշտ հաղորդակցության, «ուղիղ կապի» մեջ էր Հոր հետ, սիրում էր աղոթել, աղոթել ու աղոթել… (խմբ.):