Հեյնրիխ Լորետի. Սեպտեմբերի 5-ը` քրիստոնեության պատմության մեջ

Հեյնրիխ Լորետի. Սեպտեմբերի 5-ը` քրիստոնեության պատմության մեջՇվեյցարիայի ռեֆորմացիայի ժամանակաշրջանի մեծագույն ուսուցիչներից և գիտնականներից մեկը Հեյնրիխ Լորետին է: Նրան հաճախ կոչում էին Գլարեան, քանի որ նա ծնվել  էր Գլարուսի մոտակայքում (Շվեյցարիա):

Հեյնրիխը կատարելագործում էր իր սաների լատիներենի և հունարենի իմացությունը, ընդլայնում մաթեմատիկայի, աշխարհագրության և դասական գրականության մասին գիտելիքները: Նա կարող էր օգնել նրանց նաև երաժշտության հարցում, քանզի այս բնագավառում ևս մեծ ներդրում ուներ: Հիացած ուսուցչի ձիրքով` աշակերտներից մեկը գրել է. «Ամբողջ Շվեյցարիայում նրա նման տաս մարդ հազիվ գտնվի»:

1516թ-ի այս օրը` սեպտեմբերի 5-ին, Հեյնրիխը նամակ է գրում հայտնի գիտնական և հումանիստ Էրազմուսին` ասելով. «Դուք սովորեցրել եք ինձ ճանաչել Քրիստոսին և ոչ միայն ճանաչել,  այլև նմանվել Նրան, պատվել և սիրել»:

Փարիզի եպիսկոպոսին 1517թ-ին ուղղված նամակում գովաբանելով Գլարեանին՝ Էրազմուսն ասել է, որ նա մերժում է անպտուղ աստվածաբանությունը՝ Քրիստոսի մասին ուսումնասիրությունները կատարելով սկզբնաղբյուրներից: «Նա պատմության մեծ գիտակ է, չտեսնված ունակություններ ունի երաժշտության ասպարեզում և արժանի է այս ոլորտի վարպետ կոչվելու: Ինչ վերաբերում է բարոյականությանը, նա ունի շիտակ բնավորություն,  աստվածավախ է»:

Այսօր նրան հիշում են հատկապես երաժշտության բնագավառում կատարած ուսումնասիրություններով: Նրա երաժշտական եղանակներից երկուսը համապատասխանում են մերօրյա մաժոր և մինոր երաժշտական գամմային: Գլարեանն իր եղանակներին տվել է հունական անուններ` դորիան, ֆրիգիան և այլն:

Աղբյուր` christianity.com