Կյանքի մի քանի սկզբունք հայտնիներից

Կյանքի մի քանի սկզբունք հայտնիներից«Մարդու բարոյական հատկանիշներն ավելի մեծ նշանակություն ունեն իր սերնդի և պատմական ընթացքի համար, քան զուտ ինտելեկտուալ ձեռքբերումները: Այս վերջինները ինքնին կախված են հոգու մեծությունից. մեծություն, որը սովորաբար անհայտ է մնում»:

Ալբերտ Էնշտեյն

«Մենք մինչև հոգու խորքը ցնցված կլինեինք, եթե իրագործեինք այն ամենը, ինչ ունակ ենք անելու»:

Թոմաս Էդիսոն

«Իմաստուն լինելու արվեստը կայանում է հասկանալու կարողության մեջ, որ պետք չէ ամեն ինչին ուշադրություն դարձնել»:

Ուիլյամ Ջեյմս

«Վատ հունձքից հետո էլ պետք է ցանել… »

Սենեկա

«Խորապես սիրում եմ բնությունը, մարդկային հոգու ուժը և մարդկային իրական երազանքը. այն երբեք աղմկալից չի լինում… երբե՛ք: Որքան շատ ես այն սիրում, այնքան ավելի խորն ես թաքցնում սրտիդ մեջ, այնքան ավելի շատ ես այն փայփայում…»

Կոնստանտին Պաուստովսկի

«Սիրո գոյության նպատակը մեզ երջանիկ դարձնելը չէ: Ես կարծում եմ՝ այն ստեղծված է, որպեսզի ցույց տա մեզ, թե որքանով ենք մենք ուժեղ տառապանքի ու համբերության մեջ…»

Հերման Հեսսե

«Ի՛մ ընկեր, սիրել մարդկանց, ինչպիսին նրանք կան, անհնար է: Եվ, այնուամենայնիվ, հարկավոր: Եվ այս պատճառով, բարին գործիր՝ զսպելով զգացմունքներդ ու աչքերդ փակելով: Նրանցից եկած ամեն չարիք ընդունիր՝ ըստ հնարավորության նրանց վրա չբարկալալով՝ հիշելով, որ դու էլ մարդ ես…»

Ֆյոդոր Դոստոևսկի