Մի եղիր ամբողջությամբ շաքարից. Չարլզ Սպերջեն

Մի եղիր ամբողջությամբ շաքարից, այլապես լույսը քեզ կհալեցնի, մի եղիր նաև՝ ինչպես մաքուր քացախ, այլապես լույսը քեզ կփսխի:

Ամեն հարցում ոսկե միջինը եղիր, այլապես միայն կաղամբի գլուխներն են կազմված միասեռ նյութից: Չարժե լինել լրիվ միայն քարե, միայն ավազե, միայն երկաթե, միայն մոմե:

Նաև կարիք չկա բոլորին համատարած դիմավորել տնային շնիկի ուրախ բացականչությամբ, կամ էլ հարձակվել բոլորի վրա՝ ինչպես կատաղած փողոցային շուն:

Աշխարհը կազմված է լույսից ու խավարից, սև ու սպիտակ բծերից: Մարդկանց մեջ հանդիպում են տարբեր խանվածքներ:

Ոմանք հին կոշիկի փափկություն ունեն, բայց այդ դեպքում՝ հազվագյուտներն են նրանցից լավը ու հարմարը: Մյուսներն էլ ծղոտի պես բռնկուն են, և կրակը նրանց համար այնքան էլ անվտանգ չէ:

Դժվար է կենցաղում համբերել մի աշխատողի, ով նյարդային է ու չար՝ ինչպես վիրավոր արջը, կտրուկ է՝ ինչպես ածելին, և մռայլ՝ ինչպես բուլդոգ տեսակի շունը: Բայց և այնպես, նրանում կարող են և լինել իրեն մարդկային դարձնող լավ կողմեր:

Բայց խեղճ, ամեն մեկին զիջող տղան, ոչ հասուն և ամեն կողմ թեքվող՝ ինչպես եղեգը, ոչ մեկի համար ձեռքբերում չէ, ու ծառայում է՝ որպես համընդհանուր ծիծաղի առարկա:

Մարդը պետք է ողնաշար ունենա, այլապես նա չի կարող նայել վերև: Բայց ուսերը նրա պետք է թեքվեն, այլապես ճակատը կհարվածի ու կկոտրի: