«Մի մոռացիր նրա բոլոր բարիքները». Աստվածաշնչյան համարներ

«Ասացի Տիրոջը՝ թե դու ես իմ Տերը. բարիք չունեմ քեզնից ջոկ» (Սաղմոս 16.2):

«Հենց բարիք և ողորմություն կգան իմ ետևիցն իմ կյանքի բոլոր օրերումը. և Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ» (Սաղմոս 23.6):

«Հետ քաշվիր չարիցը և բարիք արա, և հավիտյան կմնաս» (Սաղմոս 37.27):

«Որովհետև Տեր Աստվածն արև և վահան է. Տերը շնորհք և փառք է տալիս. նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով գնացողներից» (Սաղմոս 84.11):

«Տերը բարիք էլ կտա, և մեր երկիրը կտա իր պտուղը» (Սաղմոս 85.12):

«Դու պսակում ես տարին քո բարիքներովը, և քո հետքերը պարարտություն են կաթեցնում» (Սաղմոս 65.11):

«Եվ պիտի պարարտացնեմ քահանաների հոգիները յուղով, և իմ ժողովուրդը պիտի կշտանա իմ բարիքովը, ասում է Տերը» (Երեմիա 31.14):

«Խոսքի մասին խելոք վարվողը բարիք կգտնի, և նա, որ Տիրոջն է ապավինում՝ երանի՜ նրան» (Առակաց 16.20):

«Ամուսնուհի գտնողը բարիք է գտել և Տերիցը շնորհք ստացել» (Առակաց 18.22):

«Խոհեմությունը պահողը բարիք կգտնի» (Առակաց 19.8):

«Արդարները բարիք պիտի ժառանգեն» (Առակաց 28.10):

«Մի ձանձրացեք բարիք գործելուց» (Բ Թեսաղոնիկեցիս 3.13):

«Ի՞նչ գովասանք է, եթե մեղանչեք և նրա համար ծեծվեք, ու համբերեք. այլ եթե բարիք գործեք և նրա համար չարչարվեք ու համբերեք, դա է շնորհք Աստվածանից» (Ա Պետրոս 2.20):

«Առյուծի կորյունները կարոտում են և սոված են, բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասություն չունեն» (Սաղմոս 34.10):

«Եթե դուք չար լինելով՝ գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, որքան ավելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից» (Մաթևոս 7.11):

«Օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, և մի մոռացիր նրա բոլոր բարիքները» (Սաղմոս 103.2):