Այսօր` օգոստոսի 31-ին…

Այսօր` օգոստոսի 31-ին…1688թ-ի այս օրը մահացել է 69-ամյա անգլիացի պուրիտան հոգևորական և գրող Ջոն Բունյանը: 1660թ-1672թթ մի քանի անգամ բանտարկվել է, մեկուսացված լինելով՝ Բունյանը գրել է գրական գլուխգործոցներ, որոնց թվին է պատկանում «Ուխտագնացի առաջընթացը» (1678թ):

1757թ-ի այս օրը անգլիացի հոգևորական և հոգևոր երգերի հեղինակ Ջոն Նյուտոնը մի նամակում գրել է. «Ես համոզված եմ, որ սերն ու խոնարհությունը Քրիստոսի դպրոցի ամենաբարձր ձեռքբերումներն են և ամենավառ վկայությունը, որ Նա իրոք մեր Վարդապետն է»:

1824թ-ի այս օրը ծնվել է բազմաթիվ օրհներգերի հեղինակ ամերիկացի Աննա Բ. Ուորները: Նա երբեևէ չի ամուսնացել, ապրել է իր քրոջ՝ Սյուզանի  հետ Նյու Յորքում: 1860թ-ին նրանք միասին հեղինակել են մի նովել, որում տեղ գտած բանաստեղծությունը հետագայում դարձել է մանկական հոգևոր երգերի ցանկում ամենասիրվածներից մեկը, այն կոչվում է «Ես գիտեմ»:

1861թ-ի այս օրը ծնվել է ամերիկացի օրհներգերի հեղինակ Ջեսսի Բրաուն Փաունդսը: Իր ողջ կյանքի ընթացքում նա հրատարակել է 9 գիրք, 50 կանտատա (խմբերգ) և 400 հոգևոր երգի տեքստ: Նրա օրհներգերից 3-ը մինչ օրս հայտնի են՝ «Ամենուր Հիսուսի հետ», «Ես գիտեմ, որ իմ Փրկիչը կենդանի է» և «Խաչի ճանապարհը տանում է դեպ տուն»:

1870թ-ին ծնվել է իտալացի մանկավարժ Մարիա Մոնթեսսորին: Նա մշակել է մի տեսություն, որը կարևորում է երեխայի նախաձեռնող լինելու ունակության ամրապնդումը և նրա շարժունակության ազատությունը: Մարիայի տեսությունը տարրական կրթության վերաբերյալ մինչ օրս, իրավացիորեն, անվանվում է «Մոնթեսսորի մեթոդ»:

Աղբյուր՝ halife.com