Աստծո պարգևը նոր կյանքի համար. Ջոյս Մայեր

Եթե ուզում եք զգալ Աստծո առաջնորդությունը ձեր կյանքում, վստահեք Նրան ձեր ապագան:

«Աստծո ճանապարհը կատարյալ է. Տիրոջ խոսքը կրակով մաքրված է. նա պահապան է ամեն իրեն հուսացողների համար» (Սաղմոս 18.30):

Երբ Միքիա մարգարեն, ում պատվիրված էր հաստատել սուտ մարգարեների կեղծ կանխագուշակումը, հրաժարվեց անել դա Աքաբ ու Հովսափատ թագավորների առաջ, նա իր ապագան այդպիսով հանձնեց Աստծուն: Նրա պատասխանն անդրդվելի էր. «Կենդանի է Տերը, որ ինչ որ ինձ ասի Տերը, այն եմ խոսելու» (Գ Թագավորաց 22.14):

Այդ պահին նա ընդունեց անհետադարձ որոշում՝ հնազանդվել Աստծո ճանապարհին ու Տիրոջ Խոսքին:

Ի՞նչն եք դուք պատրաստ վտանգի տակ դնել՝ հանուն հավատքի: Արդյոք ձեր վարքը թելադրված կլինի վախո՞վ թագավորների ու սուտ մարգարեների առաջ, թե՞ դուք կգերադասեք Աստծո կատարյալ ճանապարհը, որքան էլ մեծ լինի գինը՝ դրա համար վճարելու:

Միքիան կարող էր լիովին խուսափել բանտարկվելուց (Գ Թագավորաց 22.27): Սակայն նա հրաժարվեց անձնատուր լինել չարին, որը լայն տարածում ուներ թագավորի պալատում:

Այդպիսով Միքիան անկասկած եղավ առավել զորավոր մարդ ամբողջ արքայությունում:

Որպեսզի ցույց տա ձեզ ձեր կոչումը, Աստված կդնի ձեզ մի իրավիճակի մեջ, որտեղ դուք ստիպված կլինեք պաշտպանել Տիրոջ Խոսքը:

Պարզեք, թե ինչ արժե ձեր հավատքը՝ հրաժարվելով գնալ փոխզիջման: