Լեսթեր Սամրալը հավատքի, հաղթանակի, ամուսնության մասին

«Լսիր հավատքի ականջներով ու կպահպանես հավատքդ: Դու կլսես անլսելին, այն, ինչը լսելի չէ ուրիշներին, և քո ականջներին դա կլսվի՝ ինչպես ամպրոպ: Եվ հարցնելով ուրիշներին՝ լսո՞ւմ են արդյոք նրանք նույն բանը, դու կստանաս հետևյալ պատասխանը. «Ես բացարձակապես ոչինչ չեմ լսում»:

Մեր ֆիզիկական ականջները լսում են հարևանների, ընկերների և այլ մարդկանց ձայները, իսկ հավատքի ականջները լսում են, թե ինչ է ասում Աստված. դրանք լսում են ուրիշ աշխարհի ձայնը: Հավատքը միշտ լսում է այն, ինչը լսելի չէ ֆիզիկական աշխարհում»:

«Նա, ով հրաժարվում է փոփոխություններից, արագ է ծերանում»:

«Հավատքը չպետք է լինի միջոց՝ ինչ-որ բան ստանալու, այն պետք է դառնա քո «միսն ու արյունը»: Հավատքը պետք է դառնա քեզ հետ մի ամբողջություն՝ բերելով քեզ վստահություն, որ այն ոչ միայն կար քո մեջ, այլև կա: Հավատքը պահպանել հնարավոր է միայն Տիրոջ ճանապարհներով՝ հեռացնելով վախը քո կյանքից»:

«Իսկական հաղթողն աճում է այն ժամանակից, որը նա անցկացրել է Աստծո հետ»:

«Եթե դու ցանկանում ես ապրել հաղթողի կյանքով, մի արա ոչ մի քայլ հետ, շարժվիր միայն առաջ՝ դեպի կատարելություն»:

«Աղոթքը անձնական կապն է Աստծո հետ: Այն գործում է: Աղոթքը ոգեշնչում է: Այն ունի ուժ, լի է կյանքով ու էներգիայով: Աղոթքը վերականգնում է աղոթողին: Դա պարզապես հոգևոր ժամանց չէ: Աղոթքի մեջ մենք պատերազմի մեջ ենք մտնում խավարի անտեսանելի ուժերի հետ»:

Ամուսնության մասին

«Շփումը ցեմենտե սոսինձ է, որը պահում է ամուսնությունը քանդվելուց»:

«Ամուսնությունը ժամանակավոր պայմանավորվածություն չէ: Դա նվիրվածություն է ամբողջ կյանքի համար: Ահա թե ինչու իմաստուն մարդիկ ամուսնական արարողակարգի մեջ ներառել են հետևյալ արտահայտությունը. «Լավ լինի, թե վատ, հարուստ լինենք, թե աղքատ, հիվանդ լինենք, թե առողջ… մինչև մահը չբաժանի մեզ…»»:

«Վստահությունը ամուր կեղև է, որը կդիմանա ձեր ամուսնության մեջ կատաղած փոթորիկների հարձակումներին»:

«Հումորը դեղ է: Այն բուժում է տրտմությունը, թյուրիմացությունը, դեպրեսիան: Շատ կարևոր է, որ տանը ապրի ծիծաղը»:

«Ամենակարևորը ձեր հարաբերություններում հոգևոր մաքրությունն է: Սա նշանակում է՝ միշտ լինել ազնիվ, ճշմարիտ ամեն հարցում: Սա նշանակում է՝ լինել ազնիվ ու ճշմարիտ բոլոր արարքներում: Միայն այսպես է ծնվում վստահությունը: Քո ամուսնու սիրտը վստահ կլինի քեզ վրա, և քո երեխաները կիմանան, որ միշտ կարող են հույս դնել քեզ վրա»: