Կողպված դուռը բացելու իմ պատմությունը

Աշխատակցուհիս աշխատանքային օրվա վերջում փակվել էր գրասենյակում և չէր կարողանում դուռը բացել (կողպեքը վաղուց անսարք էր): Զանգեց ինձ և օգնություն խնդրեց: Ասաց, որ արդեն մեկ ժամ է՝ դուրս գալ չի կարողանում: Գալիս եմ, դռան տակից բանալին ինձ է տալիս:

Ես դրսի կողմից փորձում եմ դուռը բացել: Այս ու այն կողմ եմ տանում կողպեքը՝ ոչինչ չի ստացվում: Այդպես անցնում է անօգուտ փորձերի մեկ ժամ: Ես սկսում եմ նյարդայնանալ, հասկանում եմ, որ կամ կողպեքը, կամ դուռը պետք է կոտրել: Եվ հանկարծ մի միտք է ծագում գլխումս. որ միակը, ով կարող է ինձ օգնել այդ իրավիճակում, Աստված է:

Մտքում սկսեցի անկեղծորեն խնդրել Աստծուն. «Տե՛ր, դու ամենակարող ես: Միայն Դու կարող ես օգնել: Կողպված ամեն դռներ Դու կարող ես բացել: Օգնի՛ր, ես գիտեմ, որ Դու կաս»: Իսկ ինքս իմ անհավատության համեմատ նման մտքեր ունեի. «Դե չէ, ախր այդպես չի լինում, ինչպե՞ս թե, հենց այնպես խնդրեցիր, և դուռը բացվեց, իսկ եթե դուռը չբացվի, ապա ինչ է՝ Աստված չկա՞»:

Այդ մտքերով մեխանիկորեն մի անգամ էլ բանալին պտտում եմ, և դուռը միանգամից բացվում է, ասես մինչ այդ նույն բանալին չէր իմ ձեռքում: Զարմացած մտքումս ասացի. «Տե՛ր, ների՛ր ինձ՝ մեղավորիս, իմ անհավատության համար»:

Աղբյուր՝ bible-facts.ru