Այսօր` օգոստոսի 29-ին…

Այսօր` օգոստոսի 29-ին…1792թ-ի այս օրը ծնվել է արթնության գործիչ և մանկավարժ Չարլզ Գ. Ֆինեյը: Նա քրիստոնեական հավատքն ընդունել է 29 տարեկանում և մինչև իր մահը՝ 1835թ-ը, սերտ կապեր է ունեցել Օհայոյի Օբերլին քոլեջի հետ:

1908թ-ի այս օրը մահացել է 78-ամյա ամերիկացի երգեհոնահար Հ. Ռեդները: Ողջ կյանքի ընթացքում շահագրգիռ հետաքրքրություն պահպանելով երաժշտության հանդեպ՝ Ռեդները գրել է «Սբ. Լուիսը»: Այս  մեղեդին այն հիմքն է, որով այսօր առավել հաճախ երգվում է «Օ, Բեթլեհեմ փոքր քաղաք» Սուրբ Ծննդյան երգը:

1917թ-ի այս օրը մահացել է 55-ամյա ամերիկացի քահանա և «Առաջնորդի՛ր, Հավիտյան Արքա՛» երգի հեղինակ Էռնեստ Ու. Շարթֆելը: Նա մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ իր տիկնոջ հետ օգնություն էր ցուցաբերում վիրավորներին:

Աղբյուր՝ halife.com