Մահվան մասին. Չարլզ Սպերջեն

«Հայր, նրանք որ ինձ տվիր, կամենում եմ, որ ինչ տեղ որ ես եմ՝ նրանք էլ ինձ հետ լինեն…» (Հովհաննես 17.24):

Սիրելինե՛ր, սերը պարուրում է ամեն բան և հաղթում վշտին: Սիրով պահեք ձեր ընկերներին, բայց պատրաստ եղեք բաց թողնելու նրանց Հիսուսի մոտ: Մի պահեք նրանց այն Մեկից, Ում նրանք պատկանում են: Երբ նրանք հիվանդանում են, աղոթեք ու ծոմ պահեք, բայց երբ նրանք հեռանում են, վարվեք ինչպես Դավիթը, ով լվաց իր դեմքը, սկսեց ուտել ու խմել:

Դուք չեք կարող վերադարձնել նրանց: Դուք կգնաք նրանց մոտ, բայց նրանք ձեզ մոտ այլևս չեն վերադառնա: Մխիթարեք ձեզ Քրիստոսի մեջ նրանց ձեռք բերած ուրախության և նրանց վրա Քրիստոսի ունեցած ուրախության մասին մտքերով:

Եկեք պատրաստ լինենք՝ արձագանքելու մեր Ուսուցչի կանչին: Չվախենանք հարցից՝ ո՞վ է լինելու հաջորդը: Թող ոչ ոք մեզնից չզարհուրի հեռանալուց ու չձգտի մյուսներից ավելի երկար այստեղ մնալ: Եկեք նույնիսկ ցանկանանք տեսնել մեր անունները անցումի պատրաստ ընտրյալների մեջ:

Եկեք պատրաստ լինենք, որ մեզ հետ վարվեն այնպես, ինչպես հաճելի է մեր Տիրոջը: Թող ոչ մի կասկած մեզ չխանգարի, թող ունայնությունը մեզ չկլանի: Մահը՝ ընդամենը տուն գնալն է, և իրականում սուրբերի համար մահ չկա: