Իմաստուն պատասխաններ Սիմեոն Աֆոնացուց

Ո՞վ առանց դանդաղելու առ Աստված կդառնա:-  Գթասիրտ մարդը:

Ո՞վ է ամենազորավոր մարդը: – Նա, ով ունակ է ճանաչել ճշմարտությունը:

Ո՞վ է ամենատկար մարդը: – Նա, ով իր ուժին է ապավինում:

Ո՞վ է ամենախոհեմ մարդը.- Նա, ով հետևում է Իր սրտին:

Ո՞ր կապվածությունն է ամենավտանգավորը: – Քո սեփական մարմնի հետ կապվածությունը:

Ո՞վ է ամենաաղքատ մարդը: – Նա, ով ամեն բանից առավել փողն է սիրում:

Ինչպե՞ս հակառակ կանգնել դժբախտությանը:- Խոնարհությամբ:

Ինչպե՞ս հակառակ կանգնել տառապանքին:- Համբերությամբ:

Ի՞նչն է առողջ հոգու հատկանիշը: – Հավատքը:

Ո՞րն է բարի գործերի հատկանիշը:- Հոգու խաղաղությունը:

Ո՞վ է այն մարդը, որ կենդանի է, բայց՝ մեռած:- Անտարբեր մարդը:

Ո՞վ երբեք չի մեռնի: – Աստծուն և մերձավորին սիրողը:

Սիմեոն Աֆոնացի