«… Որ դարձյալ տրտմությունով չգամ ձեզ մոտ». Աստվածաշնչյան համարներ տրտմության մասին

«Հիմար որդին տրտմություն է իր հոր համար, և դառնություն իր ծնողի համար» (Առակաց 17.25):

«Իմաստուն որդին կուրախացնի իր հորը, և հիմար որդին իր մոր տրտմությունն է» (Առակաց 10.1):

«Որովհետև շատ իմաստության հետ շատ տրտմություն կա, և գիտություն ավելացնողը վիշտն էլ է ավելացնում» (Ժողովող 1.18):

«Կինը, երբ որ ծնում է, տրտմություն ունի, որ նրա ժամանակը հասել է, բայց երբ որ երեխան ծնեց, նեղությունն էլ չի հիշում այն ուրախության համար, որ մի մարդ ծնվեց աշխարհքի մեջ: Եվ դուք էլ հիմա տրտմություն ունեք, բայց դարձյալ կտեսնեմ ձեզ, և ձեր սիրտը կուրախանա. և ձեր ուրախությունը ոչ ոք չի առնի ձեզանից» (Հովհաննես 16.21-22):

«Եվ ամեն խրատ հենց նույն ժամանակին ուրախություն չի երևում, այլ տրտմություն. բայց հետո նրանով վարժվածներին արդար խաղաղության պտուղ է վճարում» (Եբրայեցիս 12.11):

«Տրտմությունը հեռացրու սրտիցդ, և դեն արա չարությունը մարմնիցդ, որովհետև մանկությունը և երիտասարդությունը ունայն է» (Ժողովող 11.10):

«Տիրոջ փրկվածները ետ պիտի դառնան և գան Սիոն ցնծալի երգերով, և հավիտենական ուրախություն պիտի լինի նրանց գլխին, ցնծության և ուրախության պիտի հասնեն. պիտի փախչեն տրտմությունը և հեծությունը» (Եսայի 51.11):

«Աստծո ուզած կերպով տրտմությունը ապաշխարություն է գործում փրկության համար առանց զղջալու, բայց աշխարհքի տրտմությունը մահ է գործում» (Բ Կորնթացիս 7.10):

«Մտիկ արա ինձ վրա և լսիր ինձ, որ մոլորված եմ իմ տրտմությունումը և սուգ եմ անում» (Սաղմոս 55.2):

«Իմ անձը հալվեց տրտմությունից. հաստատիր ինձ քո խոսքի պես» (Սաղմոս 119.28):

«Կույսը պիտի ուրախանա պարախումբովը, և երիտասարդներն ու ծերերը միասին. և ես կդարձնեմ նրանց սուգը ուրախության ու կմխիթարեմ նրանց, և նրանց կուրախացնեմ նրանց տրտմությունիցը» (Երեմիա 31.13):

«Տիրոջ փրկվածները ետ պիտի դառնան և գան Սիոն բարձրաձայն երգերով, և նրանց գլխին՝ հավիտենական ուրախություն. ուրախության ու ցնծության են հասնելու նրանք. և տրտմությունն ու հեծությունը փախչելու է» (Եսայի 35.10):

«Բայց ես այս որոշեցի ինձանում. որ դարձյալ տրտմությունով չգամ ձեզ մոտ» (Բ Կորնթացիս 2.1):

«Ամեն մեկն ինչպես որ սրտի հոժարություն կա, ոչ թե տրտմությունով կամ հարկադրությունով. որովհետև Աստված սիրում է ուրախ տվողին» (Բ Կորնթացիս 9.7):