Մոր նամակը

Մոր նամակըԵս քեզ տվել եմ կյանք, բայց չեմ կարող ապրել այն քո փոխարեն:

Ես կարող եմ քեզ շատ բան սովորեցնել, բայց չեմ կարող ստիպել քեզ յուրացնել այդ ամենը:

Ես կարող եմ քեզ սովորեցնել բարություն, բայց չեմ կարող ստիպել ցուցաբերել այն:

Ես կարող եմ աղոթել քեզ համար, բայց չեմ կարող ստիպել, որ ճշմարտությամբ վարվես:

Ես կարող եմ քեզ ողջախոհության խորհուրդ տալ, բայց չեմ կարող պահպանել քեզ մաքրության մեջ:

Ես կարող եմ քեզ ցույց տալ ճիշտ ուղղություն, բայց չեմ կարող ընտրել այն քո փոխարեն:

Ես կարող եմ պատմել քեզ մեծ նպատակների մասին, բայց չեմ կարող հասնել դրանց քո փոխարեն:

Ես կարող եմ սովորեցնել քեզ հարգանք, բայց չեմ կարող ստիպել քեզ ինչ-որ մեկին հարգել:

Ես կարող եմ քեզ խորհուրդ տալ ընկերների վերաբերյալ, բայց չեմ կարող ընտրել նրանց քո փոխարեն:

Ես կարող եմ խոսել քեզ հետ այն մասին, թե ինչպես է պետք ապրել, բայց չեմ կարող քեզ հավիտենական կյանք տալ:

Ես կարող եմ սովորեցնել քեզ կիսվել կարիքավորների հետ, բայց չեմ կարող քո սիրտը դարձնել անշահախնդիր:

Ես կարող եմ քեզ լիակատար ազատություն տալ, բայց չեմ կարող հետևանքների համար պատասխան տալ քո փոխարեն:

Ես կարող եմ քեզ հետ խոսել թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտի վնասակարության մասին, բայց չեմ կարող պաշտպանել քեզ բոլոր վտանգներից:

Բայց ես գիտեմ՝ այն, ինչ անհնար է ինձ համար, հնարավոր է Աստծո համար, և ես խնդրում եմ Հիսուս Քրիստոսին անհնարինի համար:

 Աղբյուր՝ uucyc.ru