Դասեր Լեոնարդո դա Վինչիի կյանքից

Դասեր Լեոնարդո դա Վինչիի կյանքի1. Ցանկացած արգելք փակուղի չէ, այլ հնարավորություն՝ փորձելու քեզ մի նոր բնագավառում: Դրանով Լեոնարդոն զբաղվում էր, ըստ էության, ողջ կյանքում: Նա պնդում էր, որ ցանկացած արգելք հաղթահարվում է համառությամբ:

2. Կարևոր է քո սեփական ճանապարհով գնալը, ոչ թե նայել ուրիշներին, և ոչ էլ մտածել այն, ինչ նրանք են մտածում: Լեոնարդոյի հայրը, լինելով նոտար, փորձում էր երկար ժամանակ իր որդուն, այսպես ասած, ընտելացնել «ընտանեկան» մասնագիտությանը, և լավ է, որ նրա մոտ դա չստացվեց: Լեոնարդոն ասում է, որ բնության մեջ ամեն բան իմաստությամբ է մտածված ու այնպես է արարված, որ յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր գործով, և այս իմաստության մեջ է կյանքի մեծագույն արդարությունը:

3. Եթե ինչ-որ մի գործ չի ստացվում, այդ գործը հաճախ հետաձգվում է. դա լավ առիթ է՝ մեկ այլ բանով զբաղվելու: Տարիների հետ դա Վինչիի հետաքրքրությունը չէր կենտրոնանում միայն արվեստի, այլև գիտության վրա: Փոխարենը զուտ իր գործին տրվելու, կտավների պատվերները կատարելու ու հարստանալու, նա ուսումնասիրում էր մարդկային մարմինը, կառուցում էր թռչող սարքեր, ուսումնասիրում բույսերի սնուցումը և այլն:

4. «Դանդաղ»-ը միշտ չէ, որ հավասար է «վատ լինել»-ուն: Այո՛, այսօր մենք ապրում ենք արագ ընթացող կյանքում, մենք ուզում ենք ամեն ինչ ու միանգամից, բայց «ամեն ինչ ու միանգամից» սկզբունքին հետևում է նոր «ամեն ինչ ու միանգամից» ցանկությունը, մենք չենք հասցնում վայելել մի բանի հասնելու պահը: Բայց երբ մի ցանկալի նպատակի հասնում ենք տարիներով, արդյունքը անսպասելի ու զարմանալի է լինում: Մոնա Լիզայի հայտնի կտավը Լեոնարդոն նկարում է 4 տարի շարունակ, բայց նա այդպես էլ չի կարողանում այն ավարտել, որպեսզի հանձնի պատվիրատուին, և կտավն իր մոտ է մնում:

Աղբյուրը՝ abcfact.ru