Եղի՛ր հավատարիմ մինչև վերջ

Եղի՛ր հավատարիմ մինչև վերջԵրբ մենք կնոջս հետ դարձանք դեպի Քրիստոսը, ես աշխատում էի որպես դռնապան, և մենք ապրում էինք ծառայողական բնակարանում: Խորհրդային տարիներն էին: Մայիսմեկյան տոներից առաջ ինձ կանչեց ղեկավարս և ասաց.

– Կգաս մայիսի մեկի շքերթին և դրոշը կպահես:

– Ես հավատացյալ մարդ եմ,- պատասխանեցի,- ուստի, չեմ կարող մասնակցել մի միջոցառման, որտեղ մարդուն են փառավորում:

Ղեկավարս շատ բարկացավ ու սպառնաց.

– Իմացի՛ր, եթե չգաս, ապա հաջորդ օրվանից կազատեմ աշխատանքից և դուրս կանեմ բնակարանից: Տեսնենք, թե ուր կգնաս կնոջդ ու երեխաներիդ հետ: Ոչ մի Աստված էլ քեզ չի օգնի:

Դուրս եկա ես փողոց, աչքերս վեր բարձրացրեցի.

– Տե՛ր, այս քաղաքում ես ոչ ոք չունեմ, ով կարող է ինձ օգնել: Միայն Դու կարող ես ինձ օգնել:

Միջոցառմանը ես, իհարկե, չգնացի: Տոներից հետո նորից ինձ կանչեցին ղեկավարի սենյակ: Ներս մտա, իսկ ղեկավարիս փոխարեն տեսա նրա աթոռին նստած տեղակալին:

– Լսի՛ր,- ասում է,- մեզ մոտ երկու սենյականոց բնակարան է ազատվել: Եթե համաձայն ես, կարող է ձերը լինել: Ծառայողական չէ, այլ հիմնական բնակվելու համար: Որոշի՛ր, վերցնո՞ւմ ես, թե՞ կսպասես, մինչև երեք սենյականոց տրամադրեն:

– Վերցնո՛ւմ եմ,- զարմացած և ուրախացած ասացի ես,- իսկ որտե՞ղ է մեր ղեկավարն այսօր:

– Նա դեռ երկար չի կարողանա վերադառնալ աշխատանքի,- պատասխանեց տեղակալը,- հիվանդանոց է ընկել, վիրահատել են… կարծեմ՝ գլխի հետ է կապված…

Աղբյուրը՝ days4god.com