Կյանք Քրիստոսի հետ և առանց Քրիստոսի

«Ով որ Որդուն ունի, նա կյանքն ունի. և ով որ Աստծո Որդուն չունի, կյանքը չունի» (Ա Հովհաննես 5.12):

Քրիստոսի Ավետարանի նախանձավոր քարոզիչ Ռոբերտ Հարիսը մեկ օր հրավիրված էր ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաք՝ բանտային ճամբարում բանտարկյալներին քարոզելու:

Երբ բանտարկյալները եկան քարոզչին լսելու և բոլորը տեղավորվեցին հարմար տեղերում, նրանցից մեկը բարձրացավ բեռնատար մեքենայի ետնամասի վրա, որը որպես բեմ էր այդ օրը ծառայելու՝ ներկայացնելու քարոզչին:

Իր խոսքը նա սկսեց այսպես.

«Տարիներ առաջ Ջորջիա նահանգի մի փոքրիկ բնակավայրում ապրում էին երկու տղա: Նրանք միասին դպրոց էին հաճախում, միասին խաղում էին և միասին գնում կիրակնօրյա դպրոց ու այցելում եկեղեցական ծառայությունների: Իր ժամանակին նրանցից մեկը դադարեց կիրակնօրյա դպրոց և եկեղեցի հաճախել, քանի որ դրանք համարում էր ոչ անհրաժեշտ մանկական զվարճանք:

Մյուս տղան, սակայն, շարունակեց եկեղեցի ու կիրակնօրյա դպրոց հաճախել, մասնակցել եկեղեցական կյանքին, որովհետև գիտեր, որ հոգևոր շինություն է ստանում այդպիսով իր անձի համար:

Այն տղան, ով չթողեց եկեղեցին ու մնաց քրիստոնյա՝ դառնալով Քրիստոսի հավատարիմ հետևորդը, այսօր կլինի ձեր քարոզիչը, իսկ նա, ով թողեց այդ ամենը, ներկայացնում է ձեզ այդ քարոզչին»:

Այս օրինակը բավականին վառ պատկեր է՝ Քրիստոսի հետ և առանց Քրիստոսի ապրած կյանքի:

Կյանք Քրիստոսի հետ. ահա ճշմարիտ, իրական կյանքը, որը նշանակում է ապրել հավիտենության համար, օգտագործել ամենը, ինչ ունենք՝ Աստծո փառքի և Աստծո հավիտենական բնակարաններում ապրելու համար, ահա թե ինչ է նշանակում ունենալ ճշմարիտ կյանք: Քրիստոսի հետ կյանքի մեջ երջանկության լիությունն է:

Նա, ով մեկ օր լսել է Քրիստոսի մասին և ապրում է առանց Քրիստոսի, կապրի անբովանդակ կյանքով:

Սիրելի՛ ընթերցողներ, թող ձեր կյանքը լցված լինի Քրիստոսով և լինի Քրիստոսի մեջ: