Քրիստոնեությունը ճանապարհ է

Քրիստոնեությունը ճանապարհ էՔրիստոնեությունը ճանապարհ է, որի ընթացքում քեզ կհանդիպի մեկ՝ բերկրալի օազիս, մեկ՝ չոր անապատ, մեկ՝ կաթ ու մեղր բխող օրհնության հովիտ, մեկ՝ նեղության ձոր, մեկ՝ ուրախության խնջույք, մեկ՝ ցավ ու արտասուք։

Այս ճանապարհին կարևոր է աչքերիդ առջև պահես քո ուղևորության հասցեն՝ վերին Երուսաղեմը, և հավատքիդ Հեղինակին ու Զորագլխին՝ Հիսուս Քրիստոսին։

Նա խոստացավ՝ մինչև աշխարհի վերջ ձեզ հետ կլինեմ և ձեզ մենակ չեմ թողնի։

Քաջ եղիր. մեր Տերը հաղթել է աշխարհին։

Արմեն Լուսյան