Մտքեր Ջոյս Մայերից

«Որպեսզի լսենք Աստծո ձայնը, պետք է հնազանդություն դրսևորենք այն ամենում, ինչն արդեն հայտնի է մեզ: Անհնազանդությունը բերում է մեղքի զգացումի: Իսկ քանի դեռ մենք մեզ մեղավոր ենք զգում, մեր հավատքը ուժեղ չի լինի»:

«Ինձ համար մեծ հայտնություն էր, որ չեմ կարող այնպես անել, որպեսզի վախի զգացումը այլևս երբեք չհամակի ինձ, բայց կարող եմ անել այնպես, որ վախը չուղղորդի ինձ և իմ որոշումները»:

«Ձեր շփումը Աստծո հետ նոր մակարդակի կհասնի, եթե դուք լցվեք Սուրբ Հոգով և լցված մնաք Սուրբ Հոգով: Մենք պետք է լցվենք Սուրբ Հոգով ամեն առավոտ, որպեսզի աշխարհ դուրս գալով՝ լինենք արժանի օրինակ»:

«75 տարեկանում ես ինձ ուղղակի հիասքանչ եմ զգում: Իսկ սա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ ֆիզիկական ուժը և առողջությունը պարտադիր չէ թուլանան տարիքի հետ: Որոշակիորեն ես ինձ այսքան լավ եմ զգում նաև նրա համար, որ լիովին գոհ եմ ինձնից: Ես հասել եմ լավ արդյունքների այն հարցում, որ լինեմ այնպիսին, ինչպիսին կամ: Չեմ ափսոսում, որ այլևս 20 տարեկան չեմ: Նախ՝ որովհետև ինձ, միևնույնն է, դուր չէր գալիս այն ժամանակը, և երկրորդ՝ ցանկացած դեպքում չեմ կարող այն վերադարձնել: Ես ապրում եմ այսօրվա օրով»:

«Մենք պետք է հավատանք, որ Աստված սիրում է մեզ, եթե անգամ մեզ անհասկանալի են Նրա նպատակները»:

«Դուք կարող եք լսել Աստծուն. այս ունակությունը մի մասն է կազմում Քրիստոսում մեր ունեցած ժառանգության: Ամուր հավատացեք սրան ու երբեք սրանում մի կասկածեք»:

«Ոչ մի սարսափելի բան չկա նրանում, որ դուք չգիտեք՝ ինչ անել: Մենք պետք է սովորենք սպասել հավատքով ու համբերությամբ, ոչ թե տրվենք սեփական սպասումների ճնշմանը՝ Աստծուց արագ պատասխան ստանալու»:

«Բոլոր վատ բաները, որ կատարվում են մեզ հետ, Աստված ինչ-որ կերպ վերածում է բարի մի բանի»:

«Շատ կարևոր է հույս ունենալը: Մենք բոլորս դրա կարիքն ունենք. այն օգնում է մեզ ծանր ժամանակներում չկոտրվել ու հավատալ, որ Աստված մեր կողմից է: Հույսը մեզ մոտիվացնում է, խրախուսում, էներգիայով լցնում, տալիս ուժ՝ Աստծո պատրաստած ճանապարհով գնալու: Եվ քանի որ մեր հույսի աղբյուրը Հիսուսն է, մենք կարող ենք ընտրել հույսը ամեն օր»:

«Հեշտ է տալ մարդկանց այն, ինչին նրանք արժանի են, բայց հիացմունքի է արժանի նա, ով մարդկանց հանդեպ դրսևորում է մեծահոգություն, երբ նրանք դրան արժանի չեն»:

«Դուք չեք կարող փոխել մարդուն, բայց դուք կարող եք աղոթել նրա մեջ փոփոխություն բերելու համար: Իսկ մինչ Աստված փոխում է այդ մարդուն, աղոթեք, որ Նա փոխի նաև ձեզ»:

«Աստված կարող է ներգործել Իր վիթխարի ծրագրերի կատարման մեջ ամենահասարակ մարդկանց կյանքում, ովքեր սակայն ունեն կյանքի ոչ հասարակ նպատակներ, և ես դրա հաստատումն եմ: Ես երբեք չեմ ցանկացել լինել սովորական միջակություն: Չեմ սիրում այդ բառը, չեմ ուզում լինել այդպիսի մարդ և կանեմ ամեն բան, որպեսզի երբեք այդպիսին չդառնամ»: