Ճաշակի՛ր և տե՛ս, թե որքա՜ն բարի է Տերը

Ճաշակի՛ր և տե՛ս, թե որքա՜ն բարի է ՏերըՎերջին երեսուն տարվա ընթացքում ամուսնության մասին ավելի շատ գիրք է գրվել, քան եկեղեցու պատմության 2000 տարիների ընթացքում: Սակայն արդյոք փոխվե՞լ են ամուսնական խնդիրները, եթե համեմատենք այլ դարաշրջանների հետ:

Այսօր մենք ունենք բազմաթիվ գրքեր և տեսագրություններ, սակայն ընտանիքները շարունակում են քանդվել:

Այն ամուսինները, ովքեր միասին աղոթում են, մնում են միասին:

Բարդություններ լինում են յուրաքանչյուր ամուսնության մեջ, սակայն Աստծո խոսքը ճշմարիտ է. այն ասում է.

«Նա կկանչի դեպի Ինձ՝ և Ես կլսեմ Նրան.  ես նրա հետ կլինեմ նեղության մեջ: Կապրեցնեմ նրան և փառավոր կանեմ նրան» (Սաղ. 91.15):

Այս ճշմարտությունը վերաբերվում է նաև երեխաների դաստիարակությանը:

Մենք ունենք նաև երեխաների դաստիարակությանը նվիրված լավ գրքեր: Այնուամենայնիվ,  այսօր եկեղեցում երիտասարդների հետ կապված խնդիրները ավելի շատ են, քան երբևէ:

Սրա պատճառը այն չէ, որ գիտություն չունենք, այլ այն, որ չենք ապավինում Տիրոջն այդ հարցերում:

Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակն ասում է. «Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք և շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու» (Եբրայեցիս 4.16):

Նա չի ասում «Եկե՛ք գնանք քարոզներին»: Քարոզը չէ եկեղեցու կենտրոնում: Աստված երբեք նման բան չի նախատեսել: Քարոզների նպատակը ամեն բան անելն է, որ մարդիկ մոտենան շնորհքի գահին, քանի որ այստեղ է շնորհքի և ողորմության աղբյուրը:

Աստված կհարցնի յուրաքանչյուր քարոզչի և փառաբանողի. «Արդյոք դուք բերե՞լ եք մարդկանց շնորհքի գահի մոտ: Վա՜յ ձեզ, եթե պարզապես զբաղեցրել եք նրանց և հաճեցրել նրանց լսելիքը. միայն Իմ Գահը կարող է փոխել նրանց կյանքը»:

Աղոթքով է բացվում Աստծո օրհնությունների դուռը: Նա մեր առջև իմաստության, շնորհի և զորության սեղան է գցել ՝ հասկանալով, որ հենց այս ամենի կարիքն ունենք:

Եվ կստանանք այդ ամենը այն դեպքում, եթե մոտենանք սեղանին, ճաշակենք և տեսնենք, թե ի՜նչ բարի է Տերը: Հավատքով աղոթքը մոտեցնում է մեզ Նրա սեղանին:

Ջիմ Ցիմբալա