Ընտանեկան երկրպագությունն ամուր ընտանիքի հիմքն է

Ինչի՞ վրա է կառուցվում ընտանեկան երկրպագությունըԽիստ կարևոր է ընտանիքով կանոնավոր կերպով հավաքվելը՝ Աստծուն երկրպագելու համար: Ընտանեկան երկրպագությունն ամուր ընտանիքի հիմքն է:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ընտանիքով երկրպագել Աստծուն.

1. Ժամանակ մի՛ երկարաձգեք:

Խորհուրդ եմ տալիս վերը նշված նպատակով ձեր ընտանեկան հանդիպումը չերկարաձգեք ավելի, քան 15-30 րոպե: Եթե անգամ ամեն ինչ շատ լավ է ընթանում և զգում եք, որ կարելի է շարունակել զրույցը, հիշե՛ք, որ հակիրճությունը անկյունքար է այս հարցում:

Ձեր երեխաները, ամենայն հավանականությամբ, կձանձրանան, եթե չափազանց երկար խոսեք: Դա նույնիսկ կարող է հեռացնել նրանց Աստծուց:

2. Կարդացե՛ք:

Ընտանեկան երկրպագության ժամանակ ամենից առաջ հարկավոր է բավարար ժամանակ տրամադրել Սուրբ Գրքի ընթերցանությանը: Փորձե՛ք ոչ երկար հատվածներ կարդալ՝ գուցե մեկ կամ երկու սուրբգրային համար: Իսկ հետո միասին քննարկե՛ք այն, ինչ կարդացել եք:

Այստեղ կարևորը աստվածաշնչյան ճշմարտության և իրականության միջև այնպիսի կապ հաստատելն է, որ երեխաները տեսնեն այդ կապը:

3. Աղոթե՛ք:

Ընտանիքի անդամները պետք է միաբան աղոթեն: Գոհացե՛ք Աստծուց այն ամենի համար, ինչ Նա արել է, ինչ տվել է ձեզ:

Աղոթե՛ք միմյանց համար, ձեր կարիքների համար, ձեր քաղաքի, չփրկված ծանոթների, բարեկամների համար:

4. Երգե՛ք:

Աստծուն պետք է երգել ոչ միայն այն դեպքում, եթե գիտեք նվագել կամ ունեք ձայնային տվյալներ, այլ երբ բացարձակապես հեռու եք երգելուց: Անհրաժեշտ է հաղթահարել բոլոր բարդույթները և պարզապես միասին երգել:

5. Հավաքվե՛ք կանոնավոր կերպով:

Գումարը միշտ մեծ է ստացվում, եթե գումարելիները շատ են: Հնարավոր է՝ ինչ-որ հանգամանքեր խանգարեն ընտանեկան հավաքույթի կայանալուն: Երբեմն գուցե բաց թողնեք այն, և ձեզ մոտ կասկածներ առաջանան նման ծառայության կարևորության մասին: Սակայն ինչ էլ լինի՝ մի՛ հանձնվեք. Աստված կտա ձեզ անհրաժեշտ զորությունը գործն ավարտին հասցնելու համար:

6. Ավագ երեխաները օրինակ են ծառայում:

Եթե ընտանեկան հավաքույթներին չեն մասնակցում ավագ երեխաները, ապա դա վատ օրինակ կծառայի կրտսերների համար: Փորձեք այնպես անել, որ ավագները լավ օրինակ ծառայեն փոքրիկների համար:

Ազատությո՛ւն տվեք նրանց և թո՛ւյլ տվեք, որ իրենք կազմակերպեն ձեր հավաքույթները, այդպիսով նրանք կդառնան հիասքանչ օգնականներ:

7. Սահմանափակե՛ք ժամանակը հեռուստացույցի առջև:

Հեռուստահաղորդումներով չափից շատ տարվելը նվազեցումն է կենտրոնանալու հնարավորությունը: Եթե ձեր երեխաները կամ նույնիսկ դուք երկու րոպեից ավելի չեք կարողանում որևէ բանի վրա կենտրոնանալ, ապա հարկ է մտածել, թե ինչ բնույթի զբաղմունք եք նախընտրում:

Թիմ Սմիթ