Երեսուն վայրկյանի զորությունը

Երեսուն վայրկյանԱհա և եկավ կիրակի առավոտը: Բարձրացել եք բեմ, նստել դաշնամուրի առջև կամ վերցրել կիթառը:

Նախապես ընտրված երգերի փորձերն արդեն արված են, փառաբանության խումբը դասավորում է գործիքները, իսկ դահլիճում հավաքվածները դեռ չեն լռել: Մոտ 30 վայրկյանից կսկսվի փառաբանությունը:

Մինչ ծառայության սկսելը ունենք 30 վայրկյան: Եվ ինչպե՞ս ենք անցկացնում այդ երեսուն վայրկյանը:

Աչքո՞վ ենք անում մեր ամուսնուն կամ կնոջը, գլխով անում վերջին շարքերում նստած ընկերների՞ն, թե՞ հարյուրերոդ անգամ լարում կիթառը:

Անձամբ ինձ համար այդ երեսուն վայրկյանը ծառայության ամենաարժեքավոր ժամանակի մասն է: Վայրկյաններ անց ես տոնելու եմ Հիսուս Քրիստոսի փառահեղ հարությունը և մյուսների հետ աղոթելու եմ, որպեսզի տեսնեմ Նրա փառքը:

Այս ամենը ես անելու եմ այն սրտով, որը երբեմն իր փառքն է փնտրում:

Անցկացնելու եմ հավաքույթի փառաբանության բաժինը՝ այն գիտակցումով, որ կան մարդիկ, ում համար Խաչը պարզապես փայլող զարդ է պարանոցի վրա, ում սրտի մեջ գուցե մեկ վայրկյան առկայծի կեղծ աստվածության փայլը, ովքեր գուցե օրն անցկացնում են երջանկության հետևից վազելով, այլ ոչ թե «անպատմելի և փառավոր խնդությունով» (Ա Պետրոս 1.8):

Այդ պահին արդյոք գիտակցո՞ւմ եմ, որ իմ պարտքն է առաջնորդել, այլ ոչ թե զբաղեցնել:

Ի՞նչ կասեք, եթե օգտագործենք այդ թանկագին ժամանակը՝ այդ երեսուն վայրկյանը, հավաքվածների սրտերի համար աղոթելով, խնդրենք Աստծուց, որպեսզի  օգնի մեզ փայլել երկնքի աստղերի նման Իր փառքի համար՝ խոնարհեցնելով մեզ Իր զորավոր բազկի տակ:

Այս երեսուն վայրկյանը մեծ ազդեցություն կարող է ունենալ հաջորդող երեսուն րոպեների վրա:

Մայքլ Բլիկեր