Աստվածաբան, ով կարողացավ բուժել շաքարային դիաբետը

Ֆրեդերիկ Գրանտ Բանտինգ. հավանաբար քչերն են լսել այս մարդու մասին: Հայտնի կանադացի գիտնական, ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրեդերիկ Բանտինգը մեկն է, ով հայտնաբերել է ինսուլին ասվածը:

1921թ-ին Ֆրեդերիկ Բանտինգը առաջին անգամ զեկույց է ներկայացնում ինսուլինի ստացման մասին:

Բանտինգից առաջ հիվանդության պատճառի բացահայտմանը մոտեցել են մի քանի հետազոտողներ, իսկ ռուս գիտնական Լեոնիդ Սոբոլևին ընդամենը մեկ քայլ էր բաժանում հիվանդության հիմնապատճառը հայտնաբերելուց:

Ֆրեդերիկ Բանտինգը դառնում է առաջինը, ով սինթեզում է ինսուլինը: Իհարկե, նա օգտագործում է մինչ իրեն արված՝ իր գործընկերների աշխատանքները, ովքեր շատ մոտ էին մահացու հիվանդության պատճառների բացահայտմանը: Այնուամենայնիվ, Բանտինգը վերջին և ամենակարևոր քայլն է անում, որն անխուսափելի մահից փրկում է միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհով մեկ:

Դպրոցական կրթությունն ավարտելով՝ նա կրթություն է ստացել Տորոնտոյի համալսարանում՝ ուսումնասիրելով աստվածաբանություն:

Զուգահաեռաբար երիտասարդ աստվածաբանը հետաքրքրվում էր բժշկությամբ և ուսումնասիրություններ անում այդ ոլորտում: 1916թ-ին ստանալով բժշկի կրթություն և բակալավրի աստիճան՝ Բանտինգը անհապաղ միանում է Կանադայի բժշկական ծառայությանը և մասնակցում Առաջին Համաշխարհային պատերազմին (ծառայել է Ֆրանսիայում):

1918թ-ին Բանտինգը վիրավորում է ստանում ձեռքի շրջանում և երկար ժամանակ մնում հոսպիտալում: Այնտեղ էլ նա սկսում է տեղեկություններ հավաքել շաքարային դիաբետի մասին՝ երազելով ստեղծել դեղ՝ հիվանդության բուժման համար: Բանը նրանում է, որ մանկության տարիներին նրա երկու ընկերները մահացել էին հենց այդ հիվանդությունից: Ապաքինվելով՝ Բանտինգը վերադառնում է Կանադա, որտեղ բացում է սեփական վիրաբուժական գրասենյակը:

Շարունակելով զբաղվել շաքարային դիաբետի ուսումնասիրությամբ՝ մեկ օր նրա ձեռքն է ընկնում Մոզես Բարոնի հոդվածը, որում խոսվում է ենթաստամոքսային գեղձի ծորանների վիրակապման և դրանց հետ կապված որոշակի նյութ արտադրող բջիջների ոչնչացման մասին: Ընդ որում, Լանգերգանսի բջիջները անվնաս են մնում: Այս հոդվածը Բանտինգին բերում է այն գաղափարին, թե ինչպես խուսափել օրգանիզմում ինսուլինի ոչնչացումից ու խթանել անհրաժեշտ հորմոնի արտադրմանը:

Երկար ժամանակ Բանտինգը չէր կարողանում ձևակերպել այն միտքը, որը ստանում է այդ հոդվածը կարդալուց հետո: Մի գիշեր հետազոտողը չի կարողանում քնել, հետո մի փոքր ննջում է և կիսաքուն վերջապես ստանում «հայտնություն», թե ինչ անել:

Դրանից հետո իրադարձությունները զարգանում են նպատակային կերպով: Բանտինգին հաջողվում է ուսումնասիրությունները հասցնել տրամաբանական ավարտին: 1922թ-ին շաքարային դիաբետից փրկված առաջին մարդը դառնում է 14-ամյա Լեոնարդ Տոմփսնը: Մահացող երեխայի հիվանդասենյակ գալով՝ Բանտինգն իր աշխատակից Բեստի հետ բերում է ներարկիչ և խոշոր եղջերավոր անասունների ենթաստամոքսային գեղձի բուժիչ էքստրակտը: Սկզբում բժիշկները ցուցադրական ներարկում են անում իրենք իրենց՝ ցույց տալու նյութի անվտանգությունը: Իսկ հետո երեխային են ներարկում անում՝ հանելով նրան դիաբետիկ կոմայից, փաստորեն՝ անհնարինն անելով:

Բանտինգը, փոխարենը ինսուլինի արտադրման պատենտ ստանալուն և հետագայում շատ հարստնալուն, բոլոր իրավունքները փոխանցում է Տորոնտոյի համալսարանին: Հետագայում ինսուլինի արտադրության իրավունքները փոխանցվում են Կանադայի բժշկական ուսումնասիրությունների գծով խորհրդին, և վերջի վերջո, հենց 1922թ-ից էլ նոր դեղորայքը հայտնվում է դեղերի շուկայում:

Աղբյուր՝ gcshelp.org