Որքան ավելի ենք կատարելագործվում… Ալեքսանդր Շևչենկո

Երբ երեխան երաժշտական ստեղծագործություն է կատարում և հաճախ չի նվագում ճիշտ ստեղների վրա, մեզ դա չի վշտացնում: Մենք հաշվի ենք առնում նրա տարիքը և հեշտությամբ ներում նրա սխալները:

Բայց երբ ներկա ենք համաշխարհային կարգի վիրտուոզի համերգին, ապա անգամ մեկ սխալ վերցված նոտան փչացնում է ողջ ստեղծագործությունը և բացասական հետք թողնում լսելիքի վրա:

Որքան ավելի է եկեղեցին կատարելագործվում՝ կերպարանակից դառնալով Քրիստոսին, այնքան ավելի է այն նկատելի հասարակության համար և միաժամանակ ենթակա ավելի շատ քննադատության:

Սպիտակ հանդերձները մարդուն զատում են ամբոխի մեջ, բայց դրանց վրայի բծերն էլ ավելի ցայտուն են դառնում:

Մեծ մարդու փոքրիկ սխալներն ավելի նկատելի են, քան փոքր մարդու մեծ սխալները: