Իսկ դուք վախենո՞ւմ եք մեղքից

Իսկ դուք վախենո՞ւմ եք մեղքիցՄտածե՞լ եք երբևէ, թե ինչ կլիներ, եթե ձեր մեղքը հրապարակվեր համացանցում, հեռարձակվեր հեռուստատեսությամբ կամ տպագրվեր թերթում:

Ամենայն հավանականությամբ, դա սարսափելի կլիներ ձեզ համար, ամոթահար կլինեիք ու կսկսեիք վախենալ այդ մեղքը գործելուց:

«Մեղանչողներին ամենի առաջին հանդիմանիր, որ ուրիշներն էլ վախենան» (Ա Տիմ. 5.20):

Ահա թե ինչ է գրում Պողոս առաքյալը Տիմոթեոսին ուղղված նամակում:

Նա հիշեցնում է, որ եթե երեցները մեղք գործեն, նրանց հանդիմանի ծածուկ, գաղտնի ձևով: Սակայն եթե տվյալ անձնավորությունը շարունակի այդ մեղքը գործել, այդ մասին պետք է իմանան բոլորը: Նման բաները հանրային դարձնելու իմաստն այն է, որ քրիստոնյաները լցվեն Աստծո երկյուղով և հեռու փախչեն մեղքից:

Զգուշացեք մեղքի մասին անգամ մտածելուց, քանի որ ամեն բան սկսվում է մտքից: Սկզբում այն ընդամենն անվտանգ թվացող մի փոքր միտք կարող է լինել, բայց երբ տեղի եք տալիս, դառնում է սևեռուն միտք, որից ազատվելն արդեն շատ դժվար է:

Իսկ հիմա հարց. դուք վախենո՞ւմ եք մեղքից ու դրա հետևանքներից: Արդյոք փախչո՞ւմ եք մեղքից: Մեծամասնության անկեղծ պատասխանը կլինի՝ ոչ:

Ջոբի Բուրկեն