Շնորհավորում եմ. դուք բացառիկ ծնունդ եք

Շնորհավորում եմ, դուք բացառիկ ծնունդ եք Մարդու ծնունդը զարմանահրաշ մի երևույթ է:

Հավանականությունը, որ կոնկրետ այս մարդն է ծնվելու՝ կոնկրետ այս արտաքին և այս ներքին տվյալներով, այնքան չնչին է, որ միայն հրաշք կարելի է այն անվանել:

Հարվարդի ուսանողներից մեկը՝ բլոգեր Ալի Բայնազին, հաշվարկել է սպերմատոզոիդի և ձվաբջջի «հանդիպման» հավանականությունը՝ հաշվի առնելով տղամարդու և կնոջ առաջին հանդիպման, նրանց միջև սիրո ծնունդի, ապա՝ դրսևորման, հետագայում էլ երեխաներ ունենալու ցանկության նախապայմանները:

Եվ արդյունքում այն կազմել է 1-ը 40 կվադրիլիոնի հարաբերակցությունը. հաղորդում է factroom.ru-ն:

Փաստորեն, յուրաքանչյուր կոնկրետ մարդու ծնունդի հավանականությունը կազմում է 1-ը 400 000 000 000 000 000 հարաբերակցությամբ:

Իսկ եթե դիտարկենք ընդհանրապես Երկիր մոլորակի վրա կյանքի ծագման հավանականությունն, ապա այն առավել չնչին տոկոս է կազմում:

Եվ այսպես. ապրեք և ուրախացեք՝ դուք ունեք կյանքը վայելելու բացառիկ հնարավորություն. դուք բացառիկ ծնունդ եք: