Ինձ հավատալով…

Մարտին ԼյութերԿար ժամանակ, երբ Մարտին Լյութերը շատ էր սգում՝ վստահ չլինելով իր հոգու փրկության մեջ: Նա երկար զրուցել էր աստվածաբանության դոկտորի հետ՝ խոսելով ժամանակակից լեզվով, սակայն մխիթարություն չէր գտել:

Մի անգամ նա մոտենում է մի հասարակ վանականի, ով աչքի չէր ընկնում իր գրագիտությամբ, աստվածաբան չէր, բայց իր սրտի պարզությամբ անկեղծորեն հավատում էր Ավետարանին՝ թաքցնելով դա մենաստանի վանահորից:

Այդ մարդը Լյութերին ցույց է տալիս Աստվածաշնչի Գործք Առաքելոց գրքից մի խոսք. «Նրանց աչքերը բանալու, և խավարիցը դեպի լույսը դարձնելու, և սատանայի իշխանությունիցը դեպի Աստված, որ նրանք մեղքերի թողություն և սրբերի հետ ժառանգություն առնեն՝ ինձ հավատալով» (Գործք Առաքելոց 26.18):

«Ես հավատում եմ մեղքերի թողությանը,- ասում է վանականը,- դու նույնպես հավատա, եղբա՛յր իմ»:

Եվ Մարտին Լյութերը պատասխանում է. «Ես հավատում եմ»: