«Բամբասանք հնարողը անմիտ է». բամբասանքի մասին

«Ցանկացած բամբասանքի հիմքում ընկած է մի լավ ստուգված անպարկեշտություն» (Օսկար Ուայլդ):

««Ասում են…» արտահայտությունն արդեն ստի կեսն է» (Թոմաս Ֆուլլեր):

«Բամբասողն այն մարդն է, ով ձեզ հետ մյուսներից է խոսում, ձանձրացնողն այն է, ով ձեզ հետ իր մասին է խոսում, իսկ փայլուն զրուցակիցն այն անձնավորությունն է, ով ձեզ հետ ձեր մասին է խոսում» (Լայզա Քըրքի):

«Երբեք մի կրկնիր այն, ինչ ինքդ չես լսել» (Ժյուլ Ռենարը)։

«Զրույցն այն է, երբ երեք կանայք կանգ են առնում անկյունում՝ զրուցելու համար։ Բամբասանքն այն է, երբ նրանցից մեկը հեռանում է» (Հերբ Շրայներ):

«Բամբասանք հնարողը անմիտ է» (Առակաց 10.18):

«Չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք. այլ ընդհակառակն օրհնեցեք՝ գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնությունը ժառանգեք» (Ա Պետրոս 3.9):

«Իրար մի բամբասեք, եղբայրք, իր եղբորը բամբասողը կամ իր եղբորը դատողը օրենքն է բամբասում և օրենքն է դատում. արդ՝ եթե օրենքը դատում ես, էլ օրենքի կատարող չես, այլ դատավոր» (Հակոբոս 4.11):

«Մի ծառայից իր Տիրոջ մոտ մի՛ բամբասիր, որ քեզ չանիծի, և դու հանցավոր գտնվես» (Առակաց 30.10):

«Իր հորը կամ մորը բամբասողը մահով մեռնի» (Մաթևոս 15.5):

«Նա որ ծածուկ բամբասում է իր ընկերի դեմ, նրան կջնջեմ. նա որ ամբարտավան է աչքերով և հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել» (Սաղմոս 101.5):

«Ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահեցեք, որ ինչ բանով որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրումը» (Ա Պետրոս 2.12):

«Եվ բարի խղճմտանք ունենաք, որ ինչ բանի համար որ չարախոսում են ձեզանից ինչպես չարագործներից, ամոթով մնան նրանք, որ Քրիստոսում ձեր բարի վարքը բամբասում են» (Ա Պետրոս 3.16):