Ամեն բանի ժամանակ կա…

Ամեն բանի ժամանակ կա…«Ամեն բանի ժամանակ կա… Լալու ժամանակ, և ծիծաղելու ժամանակ, սգալու ժամանակ, և պարելու ժամանակ» (Ժող. 3.1,4):

Մի դաս կա, որ կյանքիցս առել եմ՝ պետք է վայելել լավ ժամանակները:

Մի՛ կարծեք, որ հենց այդպես էլ պետք է լիներ: Գնահատեք դրանք, որովհետև լինելու են նաև տխրության ժամանակներ:

Եվ գոհացեք Աստծուց, որովհետև առաջինն Ինքն անցավ դրանցով, և շարունակում է վերահսկել ամեն իրավիճակ, որ տեղի է ունենում ձեր կյանքում:

Աստված կարող է օգտագործել տառապանքի ժամանակաշրջանը՝ դարձնելով ձեզ  «խորը» մարդ ու կարեկցանք դնել ձեր ներսում:

Նա կարող է օգտագործել այն՝ ձեզ բոլորովին այլ մարդ դարձնելու համար: Եվ երբեմն, Աստված օգտագործում է ցավը՝ ձեր հոգևոր զգայարաններն արթնացնելու համար:

Եթե ձեր սիրտն այս պահին տխրությամբ է լցված, ցավով, այդ դեպքում ես ցանկանում եմ, որ դուք մի բան հասկանաք. Հիսուս Քրիստոս կարող է ձեզ մխիթարություն և ապահովություն տալ:

Ձեր հոգսերը Նրան հանձնեք, իսկ Նա կտա ձեզ ուժ կարիքի ժամանակ: Եվ ուշադիր եղեք. սա հնարավորություն է ձեր մեջ ինչ-որ բան փոխելու: Պարզապես վերանայեք ձեր տեսանկյունը, ճիշտ հայացք ունեցեք ձեր կյանքի ամենատարբեր ժամանակահատվածների վրա:

Գրեգ Լորի